ELARD-ը դաշտային ուսումնասիրություն չի իրականացրել, առկա հետազոտություններն է ուսումնասիրել ու համեմատել․ Յուրա Իվանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 18:25
Լեհաստանը կհետաքննի Էփշտեյնի կապերը ռուսական հատուկ ծառայությունների հետ
04.02.2026 | 18:16
Սաուդյան Արաբիայում «որոնում» են Կրիշտիանու Ռոնալդուին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.02.2026 | 18:08
6 ամիս է՝ խաղաղության մեջ ենք, արագ ենք սովորում․ Ալիև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 18:00
Մոսկվայում Սիմոնյան-Լավրով հանդիպում կլինի // ՀՀ-ում հանցավոր խումբ է բացահայտվել․ ԼՈՒՐԵՐ
04.02.2026 | 17:45
Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է․ պետությունը հստակ իրավական պարտավորություններ ունի․ ՄԻՊ
04.02.2026 | 17:33
51 երկրի ներկայացուցիչ Երևանում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրին
04.02.2026 | 17:27
Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում մասնակցում են «Զայեդ» 2026 մրցանակաբաշխությանը․ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 17:20
Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, ռազմական գործողությունը կշարունակվի. Պեսկով
04.02.2026 | 17:08
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա
04.02.2026 | 16:56
Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ քննարկվել է «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագիրը
04.02.2026 | 16:45
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
04.02.2026 | 16:37
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ
04.02.2026 | 16:32
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան
04.02.2026 | 16:30
Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար
04.02.2026 | 16:19
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Բոլորը

Ի վերջո ELARD կազմակերպությունն իրականացրե՞լ է փորձաքննություն, թե՞ հիմք են վերցվել «Լիդիան Արմենիա» ընկերության տվյալները, օրինակ՝ ՇՄԱԳ-ը, եթե այդպես է, ի՞նչ նպատակով 400 հազար դոլար տրամադրվեց ELARD-ին փորձաքննության համար, ՔԿ-ում հրավիրված ասուլիսում այսպիսի հարց ուղղվեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին, ինչին ի պատասխան նա ասաց․ «Քննադատություններից մեկն էլ այն է, որ ELARD-ը ուղղակի նստել, փաստաթղթերը կարդացել, ուսումնասիրել է և եկել եզրահանգումների, այնինչ՝ նա պետք է իրականացներ դաշտային ուսումնասիրություններ, ՇՄԱԳ պետք է գրեր և այլն․․․ դատական փորձաքննությունների ոլորտը առանձին գիտություն է։ Պարտադիր չէ՝ հանրության անդամները իմանան՝ դա իրենից ինչ է ներկայացնում։ Փորձաքննություններ կան, որ իրականացվում են առկա փաստաթղթերը, լաբորատոր անալիզները իրար հետ համեմատելով։ Դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել, ուսումնասիրվել են բոլոր հետազոտությունները և համեմատվել իրար հետ»։

Ըստ պարոն Իվանյանի՝ ELARD կազմակերպությունը վերցրել է ո՛չ միայն «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերը, այլև մյուս կառույցների՝ գիտական, պետական մարմինների, ՀԿ-ների ներկայացրած հետազոտությունները․ «Դա, ըստ էության, փորձաքննությունն է և սոսկ ուսումնասիրություն չէ»։ Քննչական խմբի ղեկավարն ասաց, որ միջազգայնորեն ընդունելի գումար է վճարվել ELARD-ին։ Իսկ ինչո՞ւ է Քննչական կոմիտեն հրապարակում «Լիդիան Արմենիա»-ի պատրաստած տեսանյութը, ինչը մեկնաբանվեց որպես այդ ընկերության շահերի պաշտպանություն, պարոն Իվանյանն այս հարցին պատասխանեց, որ դա թյուրըմբռնման տեղիք տալու պատճառ չի կարող լինել․ «Ստացվում է, որ մեղմման միջոցների վերաբերյալ տեսանյութը կազմելիս հրավիրվել են նաև այլ մասնագետներ, ու նաև Լիդիանն ինքը ներկայացրել է համապատասխան նյութեր՝ հրավիրելով իր մասնագետներին, և այո՝ դրա կազմմանը հանձնարարվել է նրանց ցուցաբերել աջակցություն»։

ELARD-ը մեղմման նոր 6 առաջարկ է ներկայացրել, նախկինում «Լիդիան Արմենիա»-ն արդեն իսկ կիրառել է 10 միջոց։ Պարոն Իվանյանին հարց ուղղվեց՝ ինչպե՞ս է դրական եզրակացություն ստացել երկու փաստաթուղթ, որտեղ կան այսքան խնդիրներ, և վարչապետը օրերս հանձնարարեց պարզել՝ արդյո՞ք նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, և եթե պարզվի՝ կա կարիք, դա չի՞ նշանակի, որ տեղի է ունեցել ինչ-որ բան․ «Այդ փաստաթղթերը, եզրակացությունները, Սևանի հանձնաժողովի եզրակացությունը, Միջուկային կառավարման կենտրոնի եզրակացությունները տրամադրվել են փորձագետներին, նրանք էլ գնահատել են։ Նոր ՇՄԱԳ ե՞րբ է կազմվում, դա գրված է օրենքում։ Նախագծային փաստաթղթերի փոփոխությունն առաջացնում է ՇՄԱԳ փոփոխություն, դա քրեական գործի շրջանակում քննության առարկայի մեջ չի մտնում։ Ինչ վերաբերվում է պաշտոնատար անձանց, ապա քրեական գործի քննության ընթացքում ՇՄԱԳ, ԲՍԱԳ եզրակացությունների տրամադրման գործում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել»։

Ըստ պարոն Իվանյանի՝ «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ ներդնելու է պասիվ մաքրման համակարգ, միաժամանակ հայտարարել, որ անընդհատ շարունակվելու են հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ներդրվելու են լաբորատոր փորձարկումներ, պիլոտային ծրագրեր, և եթե հանկարծ կասկածի տակ դրվի պասիվ մաքրման համակարգի ռիսկայնությունը, ապա կներդրվի ակտիվ մաքրման համակարգ․ «Դրա ուղղությամբ իր ՇՄԱԳ, ԲՍԱԳ-ում տվել են կոնցեպտները և կառուցվածքը, թե ինչպես է կիրառվելու պասիվ մաքրման համակարգը, միաժամանակ շարունակել հետազոտությունները։ Որպեսզի պասիվ մաքրման համակարգի արդյունավետությունը հիմնավորվի կամ հերքվի, անհրաժեշտ են լաբորատոր ուսումնասիրություններ։ Պետք է վերցվեն աղտոտված ջրեր, լաբորատոր պայմաններում մաքրվեն և դրանով իսկ գնահատվի համակարգի արդյունավետությունը։ ELARD-ի փորձագետների խմբի այն թերահավատությանը, որ աղտոտված ջրերում եռավալենտ երկաթե կոնցետրացիաները սխալ են տրված, որ իրականում կարող է լինել ավելի բարձր կոնցետրացիա, քան նշել է «Լիդիան»-ը՝ 3․2։ «Լիդիան»-ը վերցրել է Կավարտի հանքավայրի ջուրը, որտեղ երկաթի կոնցետրացիան, ոչ թե 3 կամ 5 է, այլ՝ 50, որտեղ նաև ծանր մետաղների համակցություն կա և իր լաբորատոր պայմաններում դա մաքրել է։ Ամուլսարի տարածքում երկաթի ամենաբարձր կոնցետրացիան 5 է գրանցվել և այս պայմաններում ունենք 50։ ՀՀ չափանիշներով՝ թույլատերլի սահմանաչափը 0․7 է, սակայն լաբորատոր պայմաններում մաքրման արդյունքներում ստացել է 0․1։ Այսինքն՝ այն, ինչ գրված է ՇՄԱԳ-ում, պետք է լաբորատոր ուսումնասիրություններով դրա հավաստիությունը դեռ ցույց տրվի փաստերով, և դա իր քաղաքականության հիմնարար դրույթներից մեկն է հռչակել «Լիդիանը»,- նշեց ՔԿ պաշտոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան