Աբխազիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ է նշանակվել

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Կիրակի անցկացված Աբխազիայի նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, թեկնածուներից ոչ ոք չի կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել՝ առաջին փուլով հաղթելու համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան:

Նրա խոսքով՝ առաջին փուլով քվեարկության նախնական արդյունքներն ու երկրորդ փուլ անցած թեկնածուների անունները ԿԸՀ-ն կհրապարակի ավելի ուշ:

ԿԸՀ-ի տվյալներով՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաքել է 26.6% ձայն, ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան՝ 24.6%, գործող նախագահի խորհրդական, նախագահի թեկնածու Օլեգ Արշբան՝ 24.9% ձայն:

Ալխաս Կվիցինիայի նախընտրական շտաբի ղեկավարի խոսքով՝ քվեների վերջնահաշվարկի դեպքում խնդիր կարող է առաջանալ 4 հազար քվեաթերթիկի հետ կապված, որոնք տարբեր պատճառներով անվավեր են ճանաչվել:

ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրատեղամասերը փակվելու ժամանակ ընտրողների մասնակցության թիվը կազմել է 56%, ինչը նշանակում է նախագահական ընտրություններն Աբխազիայում կայացել են:

Հաղթող է համարվում ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից ավելիի ձայնը ստացած թեկնածուն: Հակառակ պարագայում, երկու շաբաթ անց ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներ: