Մտահոգությունները, թե փոշին կհասնի Ջերմուկ, չեն հիմնավորվել․ օդի որակը կառավարելի է․ Յուրա Իվանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
Բոլորը

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պատմեց, թե քրեական գործի շրջանակում ինչ գործողություններ են իրականացվել։ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննական մարմինն ի սկզբանե նշանակել է համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ-ին և 22 գիտնականներ նշանակվել են փորձագետներ։ Մրցույթի արդյունքում որպես փորձաքննություն իրականացնող ընտրվել է ELARD կազմակերպությունը։

«Մոտեցումը եղել է շատ խիստ և մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է այնպիսի ընկերության, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում և ընդհանրապես, մինչ այդ Հայաստանում գործունեություն իրականացրած չլիներ։ Քննչական կոմիտեի և կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, ինչից հետո համալիր փորձաքննություն է նշանակվել, ELARD-ի ներկայացրած ութ փորձագետներին հանձնարարվել է կատարել փորձաքննությունը։ Մայիսի 15-ին փորձագետներն արձանագրեցին, որ լիարժեք եզրակացության համար որևէ տվյալի բաց չկա։ Փորձաքննության ընթացքում գնահատվել է ոչ միայն ջրային ռեսուրսները, այլև՝ օդի որակ, կենսաբազմազանություն և այլն։ Փորձագետներն արձանագրել էին, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի»,- ներկայացրեց Իվանյանը:

Երրորդ կարևոր հանգամանքը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Որոտան-Արփա գետերի վրա․ «Որպեսզի կանխվեն շրջակա միջավայրի ազդեցությունները, կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ փորձագետների՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մեղման միջոցները ողջամիտ են և համապատասխան։ Եթե «Լիդիան Արմենիա»-ն ձեռնարկի 16 մեղմման միջոց, ապա այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Դրանցից 10-ը արդեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը կիրառել է։ Փորձագետները եկել են եզրահանգման, որ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այսինքն՝ այն մտահոգությունները, որ փոշին կտարածվի, կհասնի Ջերմուկ կամ այլ բնակավայրեր, դրանք չեն հիմնավորվել։ Առաջին պլան են գալիս մեղմման միջոցառումները, որոնք գնահատվել են ողջամիտ և եթե լրացուցիչ միջոցառուների հետ միաժամանակ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան