Տեղեկություններ ունեմ, որ Աշոտ Արսենյանը և «Լիդիանը» խրախուսում են Ամուլսարի դեմ պայքարը. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ամուլսարի շուրջ աղմուկը չի դադարում։

-Աղմուկը չի դադարում, որովհետև, իմ խորին համոզմամբ, կան ուժեր։ Իհարկե, նրանք, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, նրանց մեծ մասը դա անում է անկեղծ մղումներով՝ մտածելով երկրի մասին, մեր Հայրենիքի մասին, մեր բնության  մասին։ Շատերը կան, որոնք իմանալով կամ չիմանալով՝ օգտագործվում են որոշ ուժերի կողմից, որոնք հետապնդում են շահադիտական նպատակներ։

-Ի՞նչ ուժեր են դրանք։

-Դե՝ հիմա շատ դժվար է անուններ տալ, բայց ես տեղեկատվություն ունեմ, որ Արսենյանը՝ Ջերմուկի տերը, հանքային ջրերի տերը, որոշակի իմաստով խրախուսում է ցուցարարներին, խրախուսում է ակտիվիստներին, որպեսզի իրենք այդ հարցը բարձրացնեն։

-Այսինքն՝ խոսքը հանքը չշահագործելու մասին է, շահագործմանն ընդդիմանալու…

-Այո՛, ընդդիմանալու հարցն է։ Բայց նույն Արսենյանը (Աշոտ Արսենյան – «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ – խմբ.), երևի թե, պատգամավոր եղած ժամանակ էր, որ երբ հանքի բացման հարցն էր քննարկվում, ինքը չի ընդդիմացել։ Չի ընդդիմացել ինչո՞ւ։ Թողնենք այդ հարցի պատասխանը ուրիշներին։ Ես տեղեկատվություն ունեմ նաև, որ «Լիդիան» կազմակերպությունն ինքն է խրախուսում իր դեմ պայքարը, որովհետև ինչ-ինչ պատճառներով պատրաստ չէ հանքի շահագործմանը և փորձում է դրա պատասխանատվությունը գցել Հայաստանի Կառավարության վրա և նպատակ է հետապնդում, եթե չեմ սխալվում, պայմանագրով նախատեսված մոտավորապես 700 միլիոնի տույժ-տուգանքը ստանալ և շատ բարեհաջող դուրս գալ իրավիճակից։ Այդպիսի կարծիք էլ ունեմ։

-Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ «Լիդիանը» ֆինանսավորում է իր դեմ շարժումը։

-Ես ունեմ այդպիսի տեղեկատվություն, կդժվարանամ հաստատել, բայց եթե ես վստահություն ունենայի դա անելու, ապա որպես հանցագործություն՝ կարող էի ներկայացնել և համապատասխան ընթացակարգով շարժվել առաջ։ Բայց իմը տեղեկատվական իրավիճակ է։

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հեղափոխություն իրականացրած վարչապետին չի հաջողվում ժողովրդին համոզել Ամուլսարի շահագործման հարցում։

-Ես համաձայն չեմ, որ չի հաջողվում։ Կարող է և հաջողվի, որովհետև դա մեկ օրվա գործընթաց չէ, և նաև մեր քննարկման ժամանակ վարչապետը միտք է հայտնել, որ չի բացառվումմ, որ որոշ ժամանակ անց նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հանքը չշահագործվի։ Այսօրվա ունեցած տեղեկատվության, փորձաքննության և ՔԿ կատարած աշխատանքի արդյունքում մենք հիմք չունենք, որ կասեցնենք հանքի շահագործումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան