«Թուրքիայից Հունաստան փախստականների հոսքը եռապատկվել է». Times

Լուրեր

30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
Բոլորը

Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները. գրում է ermenihaber.-ը:

Ըստ այդմ՝ վերջին շաբաթներին վտանգավոր ծովային ուղևորությունների միջոցով Թուրքիայից Հունաստան մեկնող փախստականների թիվը եռապատկվել է։ Անօրինական փախստականների թվի կտրուկ աճը Հունաստանին դժվար կացության մեջ է դրել։

Օգոստոս ամսին Թուրքիայից ծովային ճանապարհով դեպի Հունաստան ուղևորված անօրինական գաղթականների թիվը կազմել է 1570։ Նախորդ տարի այդ թիվը 479 էր։ Այս տարի միայն հունական Միդիլլի կղզի մեկ օրում 490 անօրինական գաղթական է մուտք գործել։ Ներկայումս Միդիլլիում 2․000 հոգու համար կառուցված մի ճամբարում 8․000 փախստական է ապրում։

2019թ․ սկզբից առ այսօր Էգեյան ծովով 21․987 գաղթական է անցել։ Այդ ցուցանիշը անցած 2018թ․ ողջ ընթացքում կազմել էր 32․494։ Արձանագրվել է նաև, որ գաղթականների մեծ մասը աֆրիկյան երկրների ու Սիրիայի քաղաքացիներ են։

«Փախստականների ճգնաժամի ամենասուր պահին՝ 2015թ․, ամեն օր 10․000 փախստական էր գալիս հունական կղզիներ։ Հիմա իրավիճակն այլ է։ Բայց մասնագետները ամեն դեպքում համոզված են, որ փախստականների թվի ավելացումը պայմանավորված է Աթենքի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ էրդողանը փորձում է այս խնդիրը որոշակիորեն կապել էներգետիկ ճգնաժամի հետ», – գրում է թերթը։

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակներում հատկապես լարված են Էգեյան ծովում սահմանների հետ կապված խնդիրների պատճառով։ Երկու երկրները 1996թ․ հասել էին նախապատերազմյան վիճակի՝ մի շարք կղզիների նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով։ Իսկ վերջին շաբաթների ընթացքում թուրք-հունական հարաբերությունները կրկին լարվել են Թուրքիայի՝ Հունաստանի ափերի մոտ նավթի և բնական գազի որոնողական աշխատանքներ կատարելու պատճառով։