1 տրիլիոն 688 միլիարդի մեջ 5 միլիոնը մեծ գումար չէ. նախարարը՝ գորգերի լվացման միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Եթե ծախսերը կատարվել են օրենքով սահմանված բոլոր կանոնները պահպանելով, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով նրան, որ Վարդավառի տոնին ԱԺ բակում գորգեր լվանալու և անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար բյուջեից 5 մլն դրամ է հատկացվել:

Հարցին՝ որքանով էր նպատակահարմար նման ծախս անել, նախարարը պատասխանեց. «Նպատակի հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ քննարկվում է այդ ծախսը: Երբ այդպիսի ծախս է նախատեսվել, գնման առարկա է նախատեսվել, դրանով հիմնավորվել է նպատակայնությունը: Դուք հիմա ինձ հարցնում եք մի բան, որն անմիջականորեն ինձ չի վերաբերվում: Դա պետք է հարցնել այդ ծախսի պատասխանատու մարմնին»:

Դիտարկմանը, որ փող տվողը Ֆինանսների նախարարությունն է, Ջանջուղազյանը կատակով արձագանքեց. «Երբ ասում եք՝ փող տվողը դուք եք, ես սկսում եմ անհանգստանալ, որովհետև նախ փողը տալիս է ԱԺ-ն՝ բյուջեն հաստատելուց: Երկրորդ՝ տալիս է Կառավարությունը, երբ հաստատում է համամասնությունները, գնման պլանները, և երրորդ՝ տվյալ պետական մարմինը, որն իրականացնում է այդ միջոցառումը»:

Նախարարը նկատեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, իսկ դիտարկմանը, որ ինքը նաև ՀՀ քաղաքացի է և կարող է տեսակետ հայտնել, Ջանջուղազյանն ասաց. «Բայց դուք հիմա որպես քաղաքացի չեք ինձ կտտանքների ենթարկում»:

Նա նշեց, որ տեղին չէ տպավորությունը, որ ինքն ամեն մի առանձին վերցրած ծախսի մասին մտածում է: «Բյուջեում մոտ 1 տրլն 688 մլրդ դրամ ծախս է նախատեսված, գնման առարկաները հազարավորներն են: Հիմա 1 տրլն 688 մլրդ դրամ գումարի մեջ 5 մլն դրամն ամենանշանակալին չէ, բայց մեծ ու փոքրի տեսակետից ամեն մի դրամն էլ հաշվի է, որովհետև ենթադրվում է, որ ամեն մի դրամի դիմաց պետք է փորձել առավելագույն արդյունք ստանալ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան