Մատչելի հիփոթեքով բնակարան՝ պայմանագրային զինծառայողներին․ 10 տոկոս կանխավճարը կտա պետությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
22.08.2019 | 12:26Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը։
Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուրչ տարի այս ծրագրի շահառու կարող է դառնալ 500 զինծառայող: Նախատեսվում է առավելագույնը 28 մլն 500 հազար դրամի հիպոթեքային վարկավորում, իսկ գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորվում է պետության կողմից։
Յուրաքանչյուր տարի մասնակիցների ընտրությունը կազմակերպվելու է վիճակահանությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։