Փաշինյանի այսօրվա գրառումն արդյունք էր հանրային ճնշման, որը նա չէր սպասում. Ապրես Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանի հետ

-Դուք տարբեր առիթներով ասում եք, որ Ամուլսարի շահագործումից կոռուպցիայի հոտ եք առնում։ Ինչի՞ մասին է խոսքը:

-Նախ՝ բացեմ, թե ինչ է նշանակում կոռուպցիան։ Դա, ըստ էության, նշանակում է փչացում։ Մենք գործ ունենք պետական համակարգի փչացածության հետ։ Եթե այդ փչացածությունը չլիներ, Ամուլսարի խնդիրն այս օրին չէր հասնի։ Ամուլսարի խնդիրը երկար տարիների պատմություն ունի, և երբ նայում ես այդ պատմությանը, տեսնում ես՝ գործ ունենք այն հանգամանքի հետ, որ պետությունն իր տեղում չի եղել։ Իհարկե, կոռուպցիա ասելով չի կարելի բացառել ուղղակի շահադիտական կողմը, կաշառքը, բայց ես ավելի գլոբալ նշանակություն եմ տվել փչացումին։

-Այսինքն՝ շահադիտականն առաջին պլան չեք բերի։

-Գիտեք՝ նայելով զարգացումներին, նայելով Արթուր Գրիգորյանի գրառմանը, ես տեսա, որ, այնուամենայնիվ, զգացվում է կոռուպցիոն հետք հենց նաև շահադիտական նպատակներով։ Ես դա այս պահի դրությամբ հնչեցնում եմ որպես կասկած։

-Դուք ասում եք նաև, որ վարչապետ Փաշինյանի վարկանիշից շուտով 5-7 տոկոս էլ չի մնա։ Դուք կարծում եք՝ նման ճակատագիրը հենց Ամուլսարո՞վ է վճռվելու։

-Տեսեք, մի քանի երևույթներ տեղի ունեցան, որոնք էականորեն ազդեցին իր վարկանիշի վրա։ 5-7 տոկոսն այն ստարտային վարկանիշն էր, որն ուներ «Ելք» դաշինքը կամ Փաշինյան քաղաքական գործիչը մինչև հեղափոխությունը։ Ամուլսարի իրադարձությունների շուրջ տեղի ունեցան հետևյալ զարգացումները. առաջին անգամ տեղի ունեցավ քննարկում փակ սրահում, այսինքն՝ հանրությունից փակ: Դա շատ նման էր նախորդ ռեժիմի աշխատելաոճին։ Իհարկե, հրավիրված էին հանրության տարբեր ներկայացուցիչներ, բայց ոչ մեկն ուղիղ եթեր չէր հեռարձակում, երբ հարցն ուներ լայն հանրային հնչեղություն և չէր քննարկվում ազգային անվտանգության գաղտնի հարց: Երկրորդ՝ մենք տեսանք, որ խախտվեց ցուցարարների ցույցի իրավունքը, երբ բացվել էին դռները հանրության առջև և կրկին այդ դռները փակվեցին։ Երրորդ՝ տեսանք Ոստիկանության բռնի ուժի կիրառումը: Սրանք Փաշինյանի հիմնական ֆիշկաներն էին՝ բաց, թափանցիկ, ոչ բռնի և, բնականաբար, այդ գործողություններն էականորեն ազդեցին իր հեղինակության վրա, գումարած՝ իր մերկապարանոց փաստարկները։

-Ինչո՞ւ նա գնաց դրան և փակեց դարպասները՝ ներառյալ Ոստիկանության կոշտ ուժը։

-Ես դժվարանում եմ հիմա ենթադրել, թե այդպիսի որոշումները ոնց են ընդունվում։ Արդյո՞ք այդ տեղական ցույցերի համար պատասխանատու գնդապետ Խուդինյանը զանգում է Օսիպյանին, ասում է՝ այսպիսի վիճակ է, Օսիպյանը զանգում է Փաշինյանին, նա ասում է, ինքը հակառակն է անում, տեղյակ չեմ։ Բայց որ Ոստիկանությունն անադեկվատ գործեց, դա միանշանակ է։ Գուցե մեր ոստիկանները երկար ժամանակ կարոտ էին մնացել բռնի գործողությունների և նոստալգիկ վիճակում գնացին այդ գործողությունների։

-Փաշինյանն ասել է, որ երկրից 10 միլիարդ դոլար է դուրս եկել նախորդ իշխանությունների օրոք։ Նա եվրոպացիներին ասել էր նաև, որ կոռումպացվածների գրպանը թափ տալով՝ կարելի է ահագին փող հետ բերել։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, ինքը վախենում 700 միլիոն դոլար տուգանքը վճարելով՝ փակել Ամուլսարի շահագործման հարցը։

-Այդ 700 միլիոն տուգանքն էլ, իմ կարծիքով, հնարովի թեմա է, որովհետև մինչև հիմա չեմ լսել մասնագիտական փորձագիտական կարծիք այդ հարցի շուրջ։ Մի թիվ ասում է Հայկ Գևորգյանը, մեկ ուրիշ թիվ ասում է Տիգրան Ավինյանը, նա 2 միլիարդ է ասում։ Այն, ինչ ես կարդացել եմ փորձագետի մոտ, բավական միանշանակ չի ասում, թե այդ հարցում Լիդիանը հաղթող դուրս կգա, մենք անպայման պիտի տանք այդ 700 միլիոնը։ Իսկ թե ինչու չգնաց նախկին իշխանավորներից գումարը հետ վերցնելուն, իրեն պիտի հարցնեք։

-Ձեր կարծիքով՝ կա՞ արտաքին ճնշում Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի նա շահագործի Ամուլսարը։

-Ինձ թվում է՝ այդ ճնշումը մի քիչ չափազանցված է։ Ինքն էլ իր խոսքի մեջ ասում է՝ դե, մեզ չեն կարող ճնշել։ Եթե մենք ճիշտ լինենք, ո՞վ կարող է մեզ ճնշել։ Չափազանցված է, թե գերտերությունների համար մեծ նշանակություն ունի հանքի շահագործումն ու չշահագործումը։

-Ինչո՞վ եք բացատրում, որ մինչև այսօր Ամուլսարի շահագործման հարցում «Իմ քայլը» խմբակցությունում չկա միանշանակ դիրքորոշում։

-Իրենց համար այս հարցը, որպես ուղիղ պատասխան պահանջող հարց, նոր է կանգնել։ Եվ այն փաստը, որ իրենց մեջ կա բազմակարծություն, դա նշանակում է, որ իրոք խնդիր կա և հարցն այդքան պարզ չէ։

-Իսկ եթե միակարծիք լինեին, չէ՞ր նշանակի, որ «շեֆը ոնց ասեց, այդպես էլ կլինի»։

-Չէ, ինձ թվում է՝ սա այդ դեպքը չէ։ Կամ գոնե այն մարդիկ, որոնք դեմ էին արտահայտվել, որոնց անձամբ ճանաչում եմ կամ շփումներ ունեմ, ունեն որոշակի սկզբունքներ և հասկացան, որ սա այն հարցը չի, որ կարելի է ուրիշ կերպ գործել։

-Ձեր կարծիքով՝ Ամուլսարը կարո՞ղ է առիթ դառնալ, որպեսզի խորհրդարանի այն իշխանական պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, դուրս գան խմբակցությունից և ստեղծեն Կանաչների պատգամավորական խումբ:

-Չէ, շատ վաղ է այդ մասին խոսել։ Ես դրա հիմքը չեմ տեսնում։ Նրանք կանաչներ էլ չեն իրենց աշխարհայացքով։ Մարդիկ խնդիր են տեսել, կարդում են այն, ինչ այնտեղ գրած է։ Միքայել Զոլյանին չես համարի կանաչ։ Ուղղակի գիտակից մարդ է, կարդում է «Էլարդի» գրածը, խնդիր է տեսնում և, բնականաբար, ասում է՝ այս հարցը խնդրահարույց է։

-Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, որ պարզեն՝ արդյո՞ք նոր փորձաքննության անհրաժեշտություն կա։ Տեղյա՞կ եք։

-Այո՛, մի քանի ժամ առաջ եղավ այդ հաղորդագրությունը, Փաշինյանը տարածեց իր էջում։ Ենթադրում եմ, որ սա հետևանք է այն հանրային ճնշման, որը մի կողմից նա չէր սպասում։ Ինձ թվում է՝ նրան նույնպես ամիսներ շարունակ մատուցել են սուտ, որ դե, գիտե՞ք, Ամուլսարի շուրջ մի քանի տասնյակ մարդիկ են ճանապարհներ փակել, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի բնակչությունը կողմ է, բայց մի քանի տասնյակը ճամփա են փակել։ Նա էլ մտածել է, որ մի քանի տասնյակի հետ հեշտ կլինի, ոստիկանական ուժերով կբացեն ճանապարհը։ Բայց հետո տեսավ, որ նրանք մի քանի տասնյակ չեն։ Հայաստանի գաղափարական դաշտի ողջ ներկապնակն էր, դրան դեմ էր բնապահպան հանրությունը, մարդիկ, որոնց համար կարևոր է սահմանադրական իրավունքը, մարդու իրավունքը, ազգայնական մասը, Սփյուռքի մարդիկ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան