Խաչատուրյան քույրերին իրենց հոր ոտնձգությունների զոհ են ճանաչել

Լուրեր

04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:32
Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում
04.02.2026 | 12:24
Արման Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գալիցկուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.02.2026 | 12:15
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները Խաչատուրյան քույրերի պաշտպաններին են հանձնել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ դուստրերին խոշտանգելու և սեռական ոտնձգության համար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ կապված նրա մահվան հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Սերգեյ Պարշինը:

Միաժամանակ, այս արարքների փաստը քննությունը հաստատել է: Փաստաբանների կարծիքով՝ սա աղջիկներին հնարավորություն կտա ապացուցել, որ գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

«Նախաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքների ճշմարտացիությունը: ՌԴ ՔԿ աշխատակիցները պաշտոնապես Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են ներկայացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դրա տեքստից պարզ է դառնում, որ քննիչները պարզել են աղջիկների նկատմամբ բարոյական և սեռական բռնությունը, իսկ քրեական գործի հարուցումը մերժելը սպասելի էր՝ կապված կասկածյալի մահվան հետ»,- ասել է փաստաբանը:

Անցյալ տարվա հուլիսին 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալներն ու նրանց փաստաբանները ծանոթանում են գործի նյութերին:

Խաչատուրյան քույրերին մեղադրում են նախնական համաձայնությամբ հորը սպանելու մեջ: Միաժամանակ, մեղադրանքում նշվում է, որ քույրերի գործողությունների պատճառը տուժող Միխայիլ Խաչատուրյանի գործողություններն են եղել: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն այդ քայլին դիմել են, քանի որ տարիներ շարունակ բռնության են ենթարկվել հոր կողմից: