Հիմնավոր կասկածներ կան, որ Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով նախապես համաձայնության է եկել «Օնէքս» ընկերության ներկայացուցիչների հետ. ՊԵԿ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» ՍՊԸ-ի անունով ՀՀ ներմուծված ապրանքները։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով, նախապես համաձայնության գալով «Օնէքս» ընկերության ներկայացուցիչների հետ, օգտագործելով ընկերության փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցելու հանգամանքը, տարբեր ֆիզիկական անձանց փաստացի պատկանող բեռների ներկրումը ձևակերպել է «Օնէքս» ընկերության անվամբ։

ՊԵԿ քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա մաքսային վճարներից խուսափելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նախաքնությունը շարունակվում է։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի քաղաքացի Արթուր Խառատյանը հայտնել էր, որ այս տարվա հուլիսի 24-ից սկսած Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնափոխադրող բեռնատարը մինչ այժմ պահում են պահեստում և բաց չեն թողնում՝ անկախ այն բանից, որ ամեն ինչ օրինական է, փաստաթղթավորված։