Եթե տարվա բոլոր եղանակներին Ջերմուկ եկող ցիանով բեռնատարը շրջվի, ի՞նչ է լինելու. Նազելի Վարդանյանը հակադարձում է վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը իրավաբան, էկոլոգ Նազելի Վարդանյանի հետ

– Տիկի՛ն Վարդանյան, նախ՝ վարչապետի որոշման հետ կապված Ձեր գնահատականը: Երեկ նա ծավալուն ելույթով փորձեց հիմնավորել հանքի շահագործման հետ կապված Կառավարության որոշումը: Բացի այդ՝ երեկ նրա հետ հանդիպմանը Դուք ևս ներկա էիք, իրարամերժ հայտարարություններ հնչեցին, ինչո՞ւ:

– Երեկվա հանդիպումից տպավորությունն այնպիսին էր, որ հրավիրել են այն մարդկանց, որոնք պետք է լսեին, թե ինչ որոշում է կայացրել Կառավարությունը։ Հանդիպմանը պետք է վարչապետը որոշումը ներկայացներ և այն հիմնավորեր, սակայն բնապահպաններից մի քանիսը ելույթ ունեցան, այդ թվում՝ ես, մի քիչ խառնաշփոթ առաջացավ, թույլ չէր տրվում մեր մտքերը մինչև վերջ ավարտել։

– Ո՞վ էր խանգարում։

– Վարչապետը երեք անգամ ինձ ընդհատել է։ Պետք է ասեմ, որ ինձ ոչ միայն այն 18 ջերմուկցիներն ու գնդեվազցիներն էին լիազորել, այլ մեկ օր առաջ Ջերմուկի 100 բնակիչ դիմել և խնդրել էին՝ իրենց տեսակետը ես ներկայացնեմ։ Վարչապետն ավելի շատ մեզ ընդդիմանում էր, քան փորձում հասկանալ։

– Նիկոլ Փաշինյանը երեկ հավաստիացնում էր, որ շրջակա միջավայրի վրա որևէ բացասական ազդեցություն չի կարող լինել:

– Դա գետ չի, որ փակեն, վտակ չի… հրաբխային ապառներ են, ստորգետնյա հոսքեր են, որոնք անձրևի և ձնհալի տեսքով թափանցելու են ստորգետնյա և վերգետնյա ջրավազան: Այդ ամենին վերահսկողություն չկա։

– Այսինքն՝ այդ վստահեցումներն արժանահավատ չե՞ն։

– Ես մի քանի հարց ունեմ վարչապետին: Օրինակ, եթե տարվա բոլոր եղանակներին Նոյեմբերյանի սահմանից մինչև Ջերմուկ եկող ցիանով բեռնատարը շրջվի, ի՞նչ է լինելու, օրական 10-15 վթար ենք ունենում: Այդ նույն «Լիդիան» ընկերությունը մի քանի վթար է ունեցել, ո՞վ է երաշխավորում, որ նման մի մեքենա էլ՝ ցիանով բարձած, չի շրջվի։ Ո՞նց կարելի է այդպիսի հայտարարություններ անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան