Մարտի 1-ի դեպքերի և այլ խնդիրների գնահատման ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա․ Աշոտ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր հրատարակած դասագրքերում պատմությունը 1991 թվականի դեպքերով ավարտել ենք: Հայոց պատմության վերաշարադրման անհրաժեշտությանը նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Ակադեմիական շարադրանք ներկայացնելու տեսանկյունից այդ շրջանը դեռ պատմություն չի դարձել և, բնականաբար, գնահատականները կարող են լինել քաղաքագիտական, հրապարակախոսական, լրատվական բնույթի: Դրա համար այդ ժամանակաշրջանի պատմությունը գիտական առումով ակադեմիական հատորներում չենք շարադրել»,- ասաց պատմաբանը:

Դպրոցական դասագրքի հետ կապված Աշոտ Մելքոնյանն ասաց՝ Հայաստանում ապրող պատանին, երիտասարդը պարտավոր են իմանալ, թե ինչպես է կյանքի կոչվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը, ինչպես է մեր ժողովուրդը Լեռնային Ղարաբաղում հաղթանակ տարել, և այս հաղթանակների պատմությունը շրջանցել հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է նորագույն շրջանի հասարակական-քաղաքական կյանքին, ըստ մասնագետի՝ այդ հատվածը բավական նորովի է շարադրվել:

«Գիտեք՝ ինչն է հետաքրքրական. և՛ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, և ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող շատ ու շատ խնդիրներ Քննչական մարմինը և քաղաքական շրջանակները չեն կարողացել գնահատական տալ, այդ ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, որ պատմաբաններ՝ դուք որոշեք, թե Մարտի 1-ին իրականում ինչ է տեղի ունեցել»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: