Մեր հարազատների և մտերիմների միջոցով մեզ փորձում են լռեցնել․ Սոնա Աղեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վերջին շրջանում տարատեսակ հետապնդումներ են իրականացվում ոչ միայն մեր, այլև մեր մտերիմների ու հարազատների նկատմամբ։ Փորձում են մեզ լռեցնել, խախտում են մեր իրավունքները։

Այս մասին այսօր՝ Եվրամիության հայաստանյան գրասենյակի մոտ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանում ԵՄ գրասենյակ նամակ են հանձնելու, որտեղ ներկայացրել են իրենց այն իրավունքները, որոնք ոտնահարվել են։

Աղեկյանը նշեց, որ նմանատիպ բովանդակությամբ մի նամակ էլ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են հանձնել։

«Քանի որ այս պահին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը Պյոտր Սվիտալսկին է, մենք ցանկանում ենք նրա ուշադրությունն այս հարցին հրավիրել։ Մեր իրավունքները տևական ժամանակ է՝ խախտվում են։ Որպես Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն, խնդրում ենք, որպեսզի գրասենյակը հետամուտ լինի մեր իրավունքների պաշտպանությանը»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը։

Ավագանու նախկին անդամը հավելեց, որ Ոստիկանության կողմից շարունակաբար բերման ենթարկվելիս, ոչ մի անգամ չի լսել հստակ բացատրություն՝ ինչու։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան