Արարատի մարզում Hyundai-ն ընկել է փոսը․ Բելառուսի 2 քաղաքացի հոսպիտալացվել է
Արարատի մարզում օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: