Նոր թատերաշրջանում Գյումրու թատրոնը հանդիսատեսին կներկայանա վերանորոգված դահլիճով ու նոր ներկայացումներով

Լուրեր

07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր՝ 154-րդ թատերաշրջանում հանդես կգա ոչ միայն նոր բեմադրություններով, այլև հանդիսատեսին կընդունի հարմարավետ և վերանորոգված դահլիճում։ Արձակուրդի ընթացքում թատրոնի դահլիճում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել, ամբողջովին փոխվել են դահլիճի բազմաթոռներն ու գորգածածկը։

«Մոտ 30 տարի չէին վերանորոգվել թատրոնի բազմաթոռները, որոնք վերանորոգել ենք: Հիմնանորոգել ենք թատրոնի ամբողջ գորգածածկը, որն անմխիթար վիճակում էր, նաև առաջին հարկի ճեմասրահի պատուհաններն ենք փորձել նորից նորոգել, որովհետև վթարային վիճակում էին: Լուսային խնդիրներ ունեինք, որոնք ևս փորձեցինք լուծել։ Բացի գեղարվեստական մասից՝ թատրոնը կարևորում է նաև հարամարավետությունը։Այժմ դահլիճը կունենա ամֆիթատրոն և պարտեր, որը ժամանակակից թատրոնի պահանջն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Վերանորոգման աշխատանքները թատրոնն իրականացրել է սեփական միջոցներով։ Տնօրենի խոսքով՝ նախարարությանը չեն էլ դիմել ֆինանսական աջակցության համար։

«Երբ մեր թատրոնը մեկնեց ԱՄՆ՝ հյուրախաղերի, Մշակույթի նախարարությունն էր անմիջական աջակցություն ցուցաբերում: Իսկ վերանորոգման աշխատանքները թատրոնն է արել։ Առաջին եռամսյակում մենք 70-ից ավելի ներկայացում ենք   խաղացել և կարողացանք վերանորոգման աշխատանքներ իրականացնել, մեր սեփական ուժերով։ Շատ կարևոր է, որպեսզի դահլիճը հանդիսատեսի համար հարմարավետ լինի, փորձել ենք նաև թատրոնի շենքն ավելի թատերականացնել»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, և Գյումրու թատրոնը պատրաստվում է պրեմիերաներին. 154-րդ  թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացմամբ։ Սեպտեմբերի 20-ին աճեմյանցիները հանդիսատեսին կներկայացնեն Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումը՝ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ, թատրոնի դերասաններ Սամվել Գրիգորյանի, Արսեն Միքայելյանի, Տիգրան Գաբոյանի  ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանի մասնակցությամբ։

«Սրան սեպտեմբերի 25-ին կհաջորդի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը, որը պրեմիերա չէ, թատրոնի խաղացանկում եղել է: Սա ավելի շատ թատերական նախագիծ է, որում կրկին ունենք հրավիրյալ դերասանուհի՝ Իննա Խոջամիրյանը։ Մենք աշխատում ենք նաև պատանի հանդիստեսի համար, և հոկտեմբերի սկզբին մեր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը կներկայացնի «Բուրատինոյի արկածները»  ներկայացումը։ Դրանով կսկսենք թատերաշրջանը»,- ասաց Գյումրու թատրոնի տնօրենը։

Լյուդվիգ Հարությունյանը նշում է, որ այլ դերասանների ու ռեժիսորների հրավիրելը թատրոնում սովորական պրակտիկա ու սկզբունք է դարձել, որով փորձում են նաև թարմություն ու նոր շունչ բերել։

«Դերասաններին հրավիրելը նորություն չէ: 5 տարի շարունակ կա՛մ ռեժիսոր ենք հրավիրում, կա՛մ դերասան։ Յուրաքանչյուր ստեղծագործողի առաջ, ով ասելիք ունի, թատրոնի դռները բաց են։ Անցյալ տարի նույն սկզբունքով աշխատել ենք ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ, որը բեմադրեց «Ոչինչ չի մնա»-ն, դրանից առաջ Արթուր Սահակյանը՝ «Լիր արքան», նույնն է նաև դերասանների դեպքում»,- նշեց թատրոնի տնօրենը։

Այս պահին Գյումրու թատրոնը հյուրախաղերի չի պատրաստվում, դրանք, հավանաբար, կմեկնարկեն նոյեմբերին։

Էմմա Չոբանյան