Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ. «Փաստ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեր ոստիկանությունը կրկին փայլեց, ինչպես փայլում է հաճախ: Այս անգամ նա բերման ենթարկեց երեխաների: Իսկ ի՞նչ էին անում նրանք` երեխաները: Ցանկանում էին թռուցիկներ բաժանել Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներին: Ուզում էին տեղեկացնել, որ իրենց հայրը` արտերկրի քաղաքացի Կարո Եղնուկյանը գտնվում է Հայաստանի բանտում: Եվ հայրենիքի բանտում է հայտնվել իր քաղաքական հայացքների համար: Այսինքն` քաղբանտարկյալ է: Թռուցիկները, որոնք պետք է հասնեին սփյուռքահայերին, նույնն ասում էին նաև կրկին արտերկրի քաղաքացիություն ունեցող, այսինքն, փաստացի սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի մասին:

Որ Ժիրայր Սեֆիլյանին, Կարո Եղնուկյանին, Անդրեաս Ղուկասյանին և էլի նման մարդկանց Հայաստանում շատ–շատերը քաղբանտարկյալ են համարում, ոչ ոքի համար նորություն չէ: Այդ թվում նաև նորություն չպետք է լինի մեր ոստիկանության համար: Երևի նրանցից մի մասը թերթ է կարդում, լրատվական կայքեր է մտում ու կայքերի նյութեր է կարդում: Եթե սրանք էլ` չէ, ապա հաստատ ֆեյսբուք կմտնի ու աչքով ընկած կլինեն նման կարգի հրապարակումներն ու գրառումները:

Այսինքն` այս ակցիան, որ իրականացրեց մեր ոստիկանությունը` այս անգամ խոյանալով երեխաների վրա ու ձերբակալելով նրանց, ո՞ւմ համար էր իրականում կամ ինչի՞ համար էր:

Հավանաբար նրանք մտածել են, որ Հայաստան եկած ու տեղացի հայերի հետ խորհրդաժողովի նստած սփյուռքի մեր հայրենակիցները տեղյակ չեն եղել այս փաստերի մասին: Չեն իմացել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանը բանտարկված են Հայաստանում: Էլ չեմ խոսում մյուսների մասին, որոնք նույնպես բանտում են սեփական քաղաքական հայացքների համար:

Երևի այս մարդիկ` Հայաստան եկած սփյուռքի մեր հայրենակիցները, ո՛չ ինտերնետից օգտվել գիտեն, ո՛չ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներն են կարդում, ո՛չ էլ գրպանում այֆոններ ունեն, որ ժամանակ առ ժամանակ հանեն ու նավարկեն սոցիալական ցանցերի անեզր օվկիանոսում:

Եթե այդ մարդիկ այդպես բեխաբար են Հայաստանից և տեղյակ չեն, թե ի՞նչ է կատարվում այստեղ, ապա ինչո՞ւ են եկել մասնակցելու համազգային խնդիրներ քննող այս ժողովին: Ի՞նչ է, ոստիկանների պատկերացմամբ եկել են Հայաստանի ոսկե աշունը վայելելու ու Սևանի իշխան ուտելու համա՞ր: Ընդամենը մեր երկիր այցելած զբոսաշրջի՞կ են կամ ճանապարհո՞րդ են լավագույն դեպքում:

Իսկ եթե գիտեն, տեղյակ են Հայաստանից, ապա էլ ինչի՞ համար են ոստիկանական այս ջանքերը: Երեխաներ էին, թող իրենց հայրիկի մասին խոսեին դրսից եկած քեռիների հետ: Աշխարհը հո չէ՞ր քանդվելու:

Ավելին. մեր իշխանավորները դեռ մի բան էլ շահող դուրս կգային: Նրանց մասին կասեին` ինչպիսի՜ ազատ ու հանդուրժող համակարգ են ստեղծել հայրենիքում: Համարյա այնպիսին, ինչպիսին եվրոպաներում է:

Ոստիկանի խելք` իրենք ո՛չ իրենց լավն են հասկանում, ո՛չ իրենց վատը: