Ուռուցքաբանության ոլորտը ծայրահեղ թերֆինանսավորման վիճակում է․ դա է պրոբլեմների հիմքը․ Գևորգ Թամամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանի հետ 

– Պարո՛ն Թամամյան, վերջերս, կարելի է ասել, լարվածություն է առաջացել ուռուցքաբանության ոլորտում։ Մի քանի լրագրողներ բողոքում էին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեմ։ Խոսքը գնում էր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։ Առողջապահության նախարարությունից եղավ արձագանք, որ կենտրոնն իրենց չի ենթարկվում, չեն կարող հարցին անդրադառնալ, երբ նախարարության ենթակայության ներքո լինի, փոփոխություններ կարվեն։ Ըստ Ձեզ, ի՞նչ իրավիճակ է այստեղ։

– Դեպքին ծանոթ չեմ մանրամասն։ Կարծում եմ՝ նման դեպքերը նեղ մասնագիտական դաշտում են։ Մարդու ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին հետևություն կարող է անել մեկ այլ մասնագետ։ Եթե անդրադառնանք ուռուցքաբանությանն ընդհանրապես, մեր մասնագիտությունը շատ ծանր մասնագիտություն է և ամենաբարձր մահացության ցուցանիշ ունեցողներից է ամբողջ աշխարհում։ Բնական է, որ կլինեն դժգոհություններ, որովհետև, ցավոք, մենք ոչ միշտ ենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի։

– Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից բողոքներն արդարացվա՞ծ են։

– Բողոքներ, կարծում եմ, ցանկացած բժշկից ցանկացած երկրում լինում են, ուղղակի պետք է հաշվի առնենք, որ ցանկացած բողոք պետք է առաջին հերթին քննարկվի նեղ մասնագիտական հարթակներում, և երբ մարդ հարազատ է կորցնում, դժվար է այդ պարագայում… Ինչ վերաբերվում է Ձեր նշած հայտարարության արձագանքին, ես հույս ունեի, որ արձագանքն այլ կերպ կլիներ։ Մասնավորապես, կնշեին, որ ուռուցքաբանության ոլորտն այսօր գտնվում է ծայրահեղ թերֆինանսավորման վիճակում, և դա է պրոբլեմների հիմքը։ Միայն ուռուցքաբանության բյուջեն ամբողջ երկրի շուրջ 1 միլիարդ դրամի սահմաններում է՝ 2 միլիոն դոլարի չափ, և եթե այդքանով անդրադառնանք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այն հիվանդների քանակին, որ այնտեղ բուժվում են ու գտնվում են հսկողության ներքո, ինչքանով ես եմ տեղյակ, տասնյակ-հազարավոր հիվանդներ այնտեղ բուժում են ստանում այդ փոքր, սուղ պետական ֆինանսավորման պայմաններում։ Հայաստանում տարեկան գրանցվում է 8.500-9.000 քաղցկեղի նոր դեպք և հաշվի առնենք, որ անցյալ տարիների հիվանդներն են դիսպանսեր հսկողության տակ գտնվում: Եվ այս հիվանդների մեծամասնությունն ախտորոշում ու բուժում այնտեղ են ստանում։ Եթե համեմատենք, ԱՄՆ-ում մեկ հիվանդի բուժումը կարող է այդքան արժենալ, ինչքան պետական ֆինանսավորում ստանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տարվա ընթացքում:

– Տարեսկզբին նախարարությունը հայտարարեց, որ քաղցկեղի վիրահատությունները կատարվելու են անվճար։ Արդյո՞ք իրականության մեջ իսկապես վիրահատությունն անվճար է։

– Վիրաբույժներն ավելի խորությամբ կպատասխանեն Ձեր հարցին։ Ես նման մոտեցմանը կողմ չեմ։ Բայց գոյություն ունի առաջնահերթություն հասկացությունը։ Հարց տամ՝ ավելի ճիշտ է գումարն ուղղել 85 տարեկան մարդու վիրահատությա՞նը, թե՞ 30 տարեկան երիտասարդի բուժմանը, որն ունի առողջանալու բոլոր շանսերը:

– Միգուցե այստե՞ղ էլ խտրականության մեջ մեղադրեն։

– Չէ։ Կարծում եմ՝ ուղղակի ճիշտ ուղղորդում չի եղել, որոշումը, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Գոյություն ունեն միջազգային կազմակերպությունների կողմից արված խորհուրդներ, ըստ որոնց, քանի որ զարգացող երկրներում բյուջեն շատ սահմանափակ է, առաջին հերթին եղած գումարը պետք է ուղղվի, առաջնահերթ՝ կանխարգելմանը, երկրորդ՝ քաղցկեղի այն տեսակների բուժմանը, որտեղ մենք հնարավորություն ունենք հասնելու լրիվ առողջացման: Դրանք են մանկական քաղցկեղը, երիտասարդների ու մեծահասակների շրջանում առաջացող քաղցկեղի որոշ տեսակներ։

Երբ մենք չունենք այն բոլոր հնարավորությունները, որ ապահովենք ազգաբնակչությանը համապարփակ բուժմամբ, պետք է գումար ուղղենք նաև պալիատիվ օգնությանը, որ գոնե կարողանանք ապահովել տվյալ հիվանդների՝ առանց ցավ ապրելը։ Այստեղ է պետք ուղղել։ Իսկ թե ինչքանով է անվճար, ինչքանով՝ վճարովի, ժամանակը ցույց կտա։ Լուրջ խնդիրներ ու դժգոհություններ կան վիրաբույժների շրջանում, բացի նրանից՝ վճարովի՞ է, թե՞ անվճար, այստեղ շատ կարևոր է որակը։ Արդյո՞ք անվճարի արդյունքում ունենում ենք որակի կորուստ։ Բազմաթիվ վիրաբույժներ նշում են, որ տրամադրվող գումարը չի համապատասխանում շուկայական արժեքին։ Արդյո՞ք փոփոխության արդյունքում ունենում ենք պետական սեկտորից մեր լավագույն վիրաբույժների հոսք մասնավոր սեկտոր և արդյո՞ք սա բերում է որակի նվազման պետական սեկտորում: Ամբողջ աշխարհում ավելի շատ մարդ մահանում է ոչ թե տվյալ բուժման անհասանելիությունից, այլ որակից։

– Որքան տեղյակ եմ՝ քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը վճարովի են, ընդ որում՝ զգալի գումար է ամեն անգամ վճարում քաղաքացին։ Արդյո՞ք, ընդհանրապես, հնարավոր է, որ պետությունը այդ բեռը կրի:

– Ամեն ինչ պետք է արվի ըստ առաջնահերթության: Գոյություն ունեն ապացուցողական բժշկության տվյալներ, թե որտեղ պետք է առաջին հերթին գումարներն ուղղվեն։ Որևէ երկրում ուռուցքաբանությունը զերծ չէ դժվարություններից։ Ցանկացած երկրում հիվանդները բախվում են խնդիրների առաջ, ուղղակի մնացած երկրներում պետությունը փորձում է իր վրա վերցնել այդ բեռը։ Որովհետև բացի նրանից, որ մարդ լուրջ առողջական խնդրի է բախվում, սա նաև շատ լուրջ սոցիալական խնդիր է։ Այն երկրները, որտեղ սոցիալական հիմքերը դրված են ամուր հենքի վրա, մարդու առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի, և քաղցկեղը պետք է դառնա այդ առաջնահերթություններից մեկը։ Ուղղակի պետք է հասկանանք, որ մեր բյուջեն սահմանափակ է, առողջապահության ոլորտում միանգամից լուծումները հեշտ չեն և վտանգավոր են։ Կուզենայի, որ այսօր վեկտորներն ավելի ճիշտ ուղղված լինեն, և այն գումարները, որ Կառավարությունը տալիս է առողջապահությանը, ավելի ճիշտ բաշխվեն և առաջնահերթությունները հաշվի առնվեն։

Խոսեցինք քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման մասին… Այսօր Հայաստանում ճառագայթային բժշկության կարիք ունեն հազարավոր հիվանդներ, սակայն մեր սարքերը սահմանափակ են։ Կուզենայի, որ պետությունն այստեղ ուշադրություն դարձներ։ Մենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ունենք ճառագայթային բժշկության բաժանմունք, և գիտեմ, որ կա նաև մասնավոր կենտրոն, և նաև ճառագայթային բժշկությունը հանդիսանում է ստրատեգիական ուղղություն: Այստեղ պետք է առաջնահերթություն տրվի պետականին և ո՛չ մասնավորին։ Այն ֆինանսները, որ գնում են մասնավորին, պետք է գնան պետականի ֆինանսավորմանը և օգնեն պետական հիմնարկներում ճառագայթային բժշկության զորեղացմանը, ինչը թույլ չի տա արտահոսք պետականից մասնավոր։

Այս տարի պետությունը 200 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել նորագույն գծային արագացուցիչով ճառագայթային բուժման նպատակով։ Ըստ նախարարի՝ այդ գումարը 200-300 հոգու կբավարարի, մյուս տարի թիվը կավելացվի։ Ի՞նչ ունենք այստեղ:

– Շատ զարմանալի է… Չգիտեմ՝ նախարարին ինչքանով են այս մասին ամբողջական ինֆորմացիա տվել այս հայտարարությունն անելուց առաջ, բայց կարծում եմ՝ նորագույն բառը շատ լավ է հնչում, բայց գծային արագացուցիչ կա արդեն մի քանի տարի, նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, և բացի այդ՝ 200 միլիոն դրամը մասնավորին ուղղելով, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե պետությունը ներդներ պետականի մեջ, այն ժամանակ, երբ պետությունն ինքն ունի Ուռուցքաբանության կենտրոն։ Ուղղակի արտահոսք է լինելու մասնագետների՝ ազգային կենտրոնից մասնավորի մոտ աշխատեն։ Սրանով մենք քանդում ենք պետականը, ի՞նչ ենք մենք ուզում սրանով անել: Եվ երկրորդ՝ սա վերաբերում է 200 հիվանդի, ո՞ւմ է առաջնահերթություն տրվելու։

Հայաստանում մի քանի հազար մարդ ունի ճառագայթային բուժօգնության կարիք, ո՞ւմ է առաջնահերթությունը տրվելու և ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ 200 միլիոն պետք է տրվի այնտեղ: Սա մեծ գումար է: Կարելի էր նոր սարքավորում ձեռք բերել պետական սեկտորի համար, որը կծառայեր ավելի շատ մարդկանց: Այսօր մենք ունենք ավելի շատ գծային ճառագայթային արագացուցիչների կարիք, մեր երկրին մի քանի հատ ավելի գծային արագացուցիչներ են հարկավոր, որ կարողանանք ողջ երկրի ծավալն ապահովել։ Ունենք սահմանափակ թվով մասնագետներ, և մենք առավելություն ենք տալիս մասնավորին, ի՞նչ ենք սրանով անում, պետական սեկտո՞րն ենք քանդում։ Ես չգիտեմ՝ ով է նման խորհուրդ տվել նախարարին և ինչ հիմք ունի, բայց կարծում եմ՝ մոտեցումների շտկման կարիք կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան