«Փրկություն չունենք, կեղտաջրեր ու կոյուղաջրեր են». մարդիկ զրկվել են բնական կարիքները հոգալու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Երևանի Աղյուսագործների փողոցի շուրջ 20 բնակիչ զրկված է բնական կարիքները հոգալու իրավունքից: Բնակիչներն ահազանգել են՝ պատմելով, որ Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը և նրա ընտանիքը շաղախով խցափակել են կոյուղագիծը և թույլ չեն տալիս, որ բնակիչների միջոցներով մաքրեն այն: Արդյունքում կոյուղաջրերը լցվում են Աղյուսագործների 86 հասցեի տան  հիմքերը։

«Գարշահոտությունը, կեղտաջրերը, որդաջրերը պատել են այդտեղ, այս հասցեի բնակիչը ստիպված լքել է բնակարանը, ապրում է այլ վայրում՝ վարձով»,- պատմեց Աղյուսագործների փողոցի տներից մեկի բնակիչ Մարիամ Վարդանյանը։ Նա պատմեց, որ կոյուղին շահագործվել է տասնամյակներ առաջ, և միայն հիմա են որոշել թույլ չտալ, որ հարևան տներից կոյուղաջուր հոսի՝ հիմնավորելով, թե այն ժամկետով է տրամադրված եղել։ Տիկին Մարիամը պատմեց, որ դատավորների ընտանիքը հրաժարվում է իրենց հետ բանակցել, ընդհանուր հայտարարի գալ։

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ը տեղեկացավ, որ կոմունալ վարչության աշխատակիցներն այցելել են նշված հասցե, ծանոթացել իրավիճակին։ Խնդիրը մասնավոր անձանց միջև է, և քաղաքապետարանն առաջարկել է նրանց հաշտվել, համաձայնության գալ, ընդհանուր կոյուղագիծ կառուցել, ինչը փաստացի տեղի չի ունեցել։ Բնակիչներից Աննա Արսենյանն ասաց, որ դա ժամանակավոր լուծում է, ինչն իրենց ձեռնտու չէ. «Մեզ ասում են՝ 700-1.000 դոլար ծախսեք, կառուցվի կոյուղագիծը՝ մեկ տարի ժամանակով, որից հետո այն կհեռացնեք»:

Որպես տարբերակ կարող է դիտակվել նաև դատական պրոցեսը։ Բնակիչներին հարցրեցինք՝ ինչո՞ւ դատարան չեն դիմում, ինչին պատասխանեցին՝ չեն հավատում, որ դատարաններում արդարության կհասնեն՝ հաշվի առնելով հարևանների հնարավոր կապերը դատական համայնքում։

Աղյուսագործների փողոց էր եկել նաև Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Նրա կարծիքով՝ հարևան բնակիչն ինքնիրավչություն է դրսևորել՝ խախտելով 4 հասցեում բնակվող 20 բնակիչների իրավունքները. «Երևանի քաղաքապետարանը և մեզ պարտադրված քաղաքապետը բոլորովին չի հետաքրքրված բնակիչների խնդիրների լուծմամբ։ Կոմունալի պետ Խաչիկյանը հիանալի կերպով կարողանում է ստանալ աշխատավարձ և պարգևավճարներ, քաղաքն էլ կորցրել է համաճարակի, գարշահոտության մեջ։ Այստեղ համաճարակի լուրջ վտանգ կա»։ Factor.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ կոյուղաջուրը լցվել է տներից մեկի բակ։

Սոնա Աղեկյանը երկու տարայով կոյուղաջուր վերցրեց՝ Երևանի քաղաքապետարան տանելու համար: «Այս մեկը հանձնելու ենք Երևանի քաղաքապետարանին, որպեսզի իրենք վայելեն այս հոտը և հասկանան, որ բնակիչների իրավունքները խախտելով՝ ինչի առաջ են կանգնեցրել մեր բնակիչներին։ Պարո՛ն վարչապետ, հայցում ենք Ձեր ուշադրությունը, քանի որ Ձեր կողմից մեզ պարտադրված քաղաքային իշխանությունն այս հարցում ցուցաբերում է անտարբերություն»,- ասաց նա։

Նշենք, որ այստեղ ժամանեցին նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։

Ռոբերտ Անանյան