Սուրեն Կարայանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարարի հետ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Նախարարն ընդունել է գործընկերոջը՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Ավետիս Կիտանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հանդիպումը լավ առիթ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և առաջմղման փորձով փոխանակվելու համար։

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոասշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է գրեթե բոլոր լիբանանյան տուրօպերատորների զբոասշրջային փաթեթներում։ «Երկու ժողովուրդները իրար լավ ճանաչում են, և ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը գրագետ աշխատանքի արդյունքում»:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոասշրջիկների թվի աճ է գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։

Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։

 

Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով և հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ մարքեթինգային մի շարք միջոցառումներ մասնավոր հատվածի համար, փոխայցելությունների կազմակերպում, լրագրողական այցեր, road-show-ներ և այլն։

Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։