Երևանի կանգառներում հայտնվել են «խոսող» պաստառներ
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։
Կից տեսանյութով ներկայացնում են պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։