Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր․ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ատենախոսության մասին

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

ՀՊՏՀ ռեկտորիր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։

Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Սակայն այժմ փորձագիտական քննության համար փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Նրա ամբողջական գրառումը ստորեւ՝

«Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց Կրթության և գիտության նախարարություն, որին ի պատասխան ԲՈԿ-ը տվել է հետևյալ պատասխանը http://bok.am/wp-cont…/…/2019/08/Grutyun-Gagik-Vardanyan.pdf : Պատասխանն ուղարկելուց հետո, նախարարի իմացությամբ զանգահարել եմ Գագիկ Վարդանյանին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Պարոն Վարդանյանն ասաց, որ դադարել է գիտամանկավարժական գործունեությունը և ցանկություն չունի այդ թեմայով զրուցել: Դրանից մի-քանի օր անց հանդիպեցի պարոն Վարդանյանին, որի ընթացքում նա հաստատեց իր դիրքորոշումը:

Դրանից հետո ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչև հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր և Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին:

Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյբուքյան գրառման մեջ նշել է հետևյալը.

« ․․․ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։

Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ի՞նչ բարդության է խնդիրը և ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության: Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից: Ամենուր հնչող կոչերը, որ ատենախոսությունը փորձագիտության ուղարկենք Հայ-ռուսական համալսարան անհեթեթ են և իրավական կարգավորումներից դուրս:

Հավելեմ, որ այս ընթացքում պետական մարմինների , անհատների և մեկ փաստաբանի կողմից հարցումներ են ուղարկվել, որոնց ԲՈԿ-ը տվել է և տալիս է հնարավորինս ամբողջական պատասխաններ: Բոլոր դիմումներն ու պատասխանները գրանցված են Mullbery համակարգում և կարող են ուսումնասիրվել յուրաքանչյուրի կողմից: Ցանկացած պաշտոնական հարցման տրվել է հնարավորինս ամբողջական և արագ պատասխան»,- գրել է նա։