«ՔՊ-ի մարզպետները ժողովրդի վրա սուբվենցիա ծախող են». Էդմոն Մարուքյան

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական անցուդարձին:

Մարուքյանի կարծիքով՝ BBC-ի ռուսական ծառայության հոդվածի հրապարակումը պատահական չէր:

«Կարծում եմ՝ սա նպատակադրված ինֆորմացիա էր, որ եթե անգամ մեղադրյալների չկարողանան ներգրավվել, ապա գոնե հանրությունը իմանա, թե ինչ է կատարվել։ Բայց մարդիկ սկսելու են չհավատալ իրավապահ մարմիններին, ասելու են՝ տեսեք՝ բոլորս իմացանք, որ Օգանովսկին է կրակելու հրաման տվել, բայց շարունակում է չդատվել, ինչո՞ւ։ Սա կնշանակի, որ հանրությունը սկսելու է չհավատալ հեղափոխությունից հետո եղած իրավական համակարգին, նմանատիպ դեպքերը ուղիղ հարված են իրավունքի գերակայությանը, հեղափոխությունից հետո վերականգնվող իրավական համակարգին»,- ասել է նա:

Մարուքյանն ու Խաժակյանն անդրադարձել են տարբեր թեմաների, այդ թվում՝ համայնքների խոշորացմանն ու մարզպետների աշխատանքին՝ այն կոչելով «մարզպետական համակարգ»:

«Եթե այդ համակարգը մնա, ապա մյուս ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» կամ «Քաղաքացիական պայմանագրի» մարզպետներն ունենալու են լուրջ դերակատարում։ Ոչ թե նրա համար, որ իրենք ռեյտինգով տղերք են, այլ իրենք ժողովրդի վրա սուբվենցիա ծախող են, կասեն՝ վարչապետի հետ այս սուբվենցիան բերեցինք ու այստեղ ասֆալտ արեցինք, ուստի պետք է ընտրեք մեզ։ Դե՝ մեր ժողովուրդն էլ անշնորհակալ չէ, դրա համար էլ կընտրեն, իրենք հո չե՞ն մտածի, թե այդ ամենն արվել է մարդկանցից հավաքած հարկերի հաշվին։ Այս ամենը ժողովրդի վրա ծախում են՝ որպես իրենց կողմից տրվող բարիք։ Հանրապետականն այդպես է պահել մարզպետական համակարգը, և այսօրվա իշխանությունը նպատակ չունի այդ արատավոր ինստիտուտից հրաժարվել։ Բոլոր իրավապահներն այսօր ենթարկվում են մարզպետներին, ասում են՝ Սահմանադրություն փոխենք, խոսակցություն կա՞ մարզպետների ինստիտուտը վերացնելու մասին, այն ներկայիս իշխանություններին «դզել» է»,- ասել է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ եթե ներկա իշխանությունը շարունակի «հագնել Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը», ապա իրենք դրա դեմ պայքարելու են, քանի որ չեն կարող մտածել, թե «Սերժն այն լավ չէր հագնում, իսկ Նիկոլը լավ է հագնում»:

Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ