«ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը սկզբունքային նշանակություն ունի տնտեսական կապերի խորացման համար». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 16:52
Բրունո Ֆերնանդեշը գերազանցել է Ռոնալդուի ու Դե Խեայի ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդում»
15.05.2026 | 16:40
Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:31
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին
15.05.2026 | 16:21
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 16:12
«Անիծում եմ այն օրը, երբ ձեզ եմ ընտրել»․ Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:08
Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել
15.05.2026 | 16:03
UWW-ն չեղարկել է ռուս ըմբիշներին առնչվող բոլոր սահմանափակումները
15.05.2026 | 15:52
Պուտինը մայիսի 20-ին Չինաստան կայցելի․ ԶԼՄ-ներ
15.05.2026 | 15:44
Կարապետյանները թող հաշիվ տան, ասեն` չեն ծառայել, որովհետև ճարպիկ են, փախել են. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 15:33
ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ «Մեր ձևովին» ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պիտի չալիշ անենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 15:28
«Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին․ FIP.am
15.05.2026 | 15:19
Նեյմարը Իտալիայի քաղաքացիություն է ստացել
15.05.2026 | 15:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին //Լավրովը՝ ՀՀ-ի հետ «բարդ» հարաբերությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 15:05
Իվետա Տոնոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.05.2026 | 15:02
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ընդհանուր առմամբ, 15 հարց է քննարկվել, որոնցից շատերի մասով համաձայնություն է ձեռք բերվել: Ղրղզստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ հրավիրված ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի օրակարգային հարցերից վարչապետը ներկայացրել է, մասնավորապես, ԵՏՄ-ի շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման նախագծի հարցը: Նա նշե է, որ փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ վաճառքում խոչընդոտների վերացմանը և միության շրջանակում խոչընդոտներ թույլ չտալու համար պայմանների ձևավորմանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի վերջնական համաձայնության հասնել:

«Կցանկանայի առանձնացնել նաև հարցը, որը նախատեսում է 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքների ժամանակացույցի մշակումը և հաստատումը: Ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը, անկասկած, սկզբունքային նշանակություն ունի ԵՏՄ-ի համար՝ մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական կապերի խորացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: