Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել էր Չոլպոն-Ատա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։