Քաղաքապետարանի մոտ ավելով ակցիա իրականացնողներից ոմանց բերման են ենթարկել
Հասարակություն
08.08.2019 | 12:45Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և նրա մի քանի աջակիներ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի էին գնացել ավելներով։
Ակցիան ընթանում էր «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։
Բողոքի ակցիայի մասնակցիները տոպրակով աղբ և ավելներ էին տարել քաղաքապետարան՝ ի նշան աղբաանության աշխատանքներից բողոքի։
Քաղաքապետարանի շենքը հսկվում էր ոստիկանության աշխատակցիների կողմից և երբ ակցյաի մասնակիցներն ու քաղաքապետարանի աշխատակիցները սկսեցին միմյանց հետ վիճաբանել, ոստիկանները ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին։
Բերման ենթարկվածների թվում է նաև ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։