Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտի մասին պաշտպանական կողմը չի ծանուցվել

Լուրեր

23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Օրերս Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

Մինչդեռ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը Factor.am-ին հայտնեց, որ իրենք այս որոշման վերաբերյալ ծանուցում չեն ստացել․

«Մեզ դեռ պաշտոնապես չեն հայտարարել նախաքննության ավարտի մասին»,- ասաց նա։

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում Դավիթ Սանասարյանը որևէ քննչական գործողության չի մասնակցել․ «Ըստ էության որևէ նախաքննական գործողություն պարոն Սանասարյանի մասնակցությամբ չի կատարվել։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունն այնքան էլ անսպասելի չէր, որովհետև վարույթն իրականացնող մարմինը, ի դեմս քննիչի, տեղեկություններ որոշակի տալիս էր, որ առաջիկայում կհայտարարվի նախաքննության ավարտ, բայց պարոն Վանեցյանն առաջ ընկավ և այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում»։

Պետրոսյանը ասաց՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո կորոշեն իրենց հետագա մարտավարությունը։

Հարցին, թե ինչ է կարծում, գործը դատարան կհասնի, պաշտպանն ասաց՝ ԱԱԾ-ի կողմից նման տրամադրություն կա, բայց դեռ պետք է սպասել դատախազի որոշմանը։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը Արցախում նաև հայտարարել էր, որ այս քրեական գործը կոծկելու տրամադրվածության մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, միաժամանակ քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են նրա պարտականությունների կատարումը։ Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան