«Իսկ ո՞ւր են պատժվածները, եթե ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է»․ Կարապետ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ․

– Արցախի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը, Ձեր կարծիքով, ի՞նչ փոխեց Հայաստան-Արցախ հարաբերություններում։ Հատկապես, որ ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետը հայտարարել էր Արցախում հնարավոր դավադրության մասին։

– Նախ՝ Արցախ-Հայաստան հարաբերությունները չպետք է շփոթել ղեկավարների անձնական հարաբերությունների հետ։ Արցախ-Հայաստան հարաբերությունները մեկ միասնական ժողովրդի հարաբերություններ են, որոնք երբեք վատ չեն եղել։ Մենք հիշում ենք, որ հազարավոր հայորդիներ, անկախ նրանից՝ Հայաստանից էին, Արցախից էին, թե Սփյուռքից, ոտքի էին կանգնել և պաշտպանել Արցախը թշնամու ոտնձգություններից։ Եվ այդ հարաբերությունները միշտ էլ պահպանվել են։ Հիմա էլ հազարավոր մեր զավակներ առաջնագծում են և պաշտպանում են Արցախը։ Իսկ ինչ վերաբերում է ղեկավարության փոխհարաբերություններին, այո՛, այդպիսի մի ստվերոտ, ամպամած շրջան եղավ և դա շատ պարզ բացատրություն ունի. մեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն, ողջ հայ ժողովուրդը մերժեց նախկին հանցավոր ռեժիմին: Իսկ Արցախում մնաց նախկին հանցավոր ռեժիմի ֆիլիալը, որը գործում է մինչև այսօր։ Եվ դրա արձագանքը մենք տեսնում ենք նույն հանրահավաքում, թե ինչպես ընդունվեց մեր վարչապետի ելույթը և ինչ արձագանք գտավ Արցախի նախագահի ելույթը։

– Ասվում է, որ դա կազմակերպված սադրանք էր…

– Դա սադրանք կանվանեք, թե դժգոհության արտահայտում, ոչինչ չի փոխում։ Ես նաև լսեցի Բակո Սահակյանի խոսնակի հետհանրահավաքային ելույթը, որտեղ նա ամպագոռգոռ ինչ-որ բաներ էր ասում, որ բռնությունը, իհարկե, պետք է մերժվի, շատ ճիշտ է վարչապետը, և դա անընդհատ ասոցացվում էր Բերձորում իրենց կազմակերպած խայտառակ ջարդի հետ, որ արեցին դեպի Արցախ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած ավտոերթի ժամանակ։ Ուրեմն, անկեղծ չեն և բռնության են դիմել, և կոռուպցիա է եղել, ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում, նախորդ ռեժիմի կողմից։ Վերադառնալով բուն հանրահավաքին՝ պետք է ասեմ, որ ինչ-որ չափով աննախադեպ երևույթ էր, որովհետև նախկին կաղապարները ջարդված են՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Նախկինում սավոկային մտածողությամբ կա՛մ պիտի շքերթի մասնակցեին, կա՛մ զուտ պաշտոնական միջոցառումների, իսկ այստեղ մենք տեսանք Փաշինյանի ոճով անմիջական շփում, անմիջական դիմում ժողովրդին, որն իսկապես ողջունելի է։

– Ձեր խոսքում ասացիք, որ Արցախում մնաց ՀՀ նախկին իշխանության ֆիլիալը, մինչդեռ Սասուն Միքայելյանն Արցախում լրագրողներին հայտարարել է, որ ոչ ոք բարոյական իրավունք չունի պահանջելու Բակո Սահակյանի հրաժարականը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Այսինքն՝ ինչո՞ւ չունի։ Ես բարոյական իրավունք ունեմ պահանջելու, և իմ հիշատակած Բերձորի դեպքերից հետո Բակո Սահակյանի մասին միշտ գրել եմ ՝ Բակո Հարամ, որովհետև իրենց արածը մեծ, համահայկական հարամություն էր՝ բռնություն, հակաժողովրդավարական, հակաժողովրդական գործողություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո էլ ես նկատում եմ, որ իրենք որևէ փոփոխության ձգտող ուժ չեն և չեն էլ կարող դառնալ։ Իսկ երբ եկան և ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, արդեն ամեն ինչ պարզ էր, չէ՞։ Հետադիմական ուժ է, հետադիմական մարդիկ, որոնք անշուշտ, պետք է հեռանան թատերաբեմից, ինչքան շուտ, այնքան լավ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան