«ՀՀ դատական համակարգն առկա վիճակով ունակ չէ վերանայելու Մարտի 1-ի գործերը»․ Մուշեղ Շուշանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

ՀՀ Դատական համակարգն առկա վիճակով պարզապես ունակ չէ վերանայել Մարտի 1-ի գործերը։

Այս մասին այսօր «ՄԻԵԴ-ի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի. ի՞նչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Նրա  խոսքով՝ այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործերում արդեն ճանաչել է Մարդու իրավունքի խախտումը և գտել, որ կալանքի համար բավարար և անհրաժեշտ պատճառներ չեն եղել, Հայաստանի դատարանները հրաժարվում են կալանքի մասին որոշումները բեկանել և վերացնել՝ դիմողի խախտված իրավունքների վերականգնման համար, պարզաբանելով, որ  դիմողները 2008-2009 թվականներից արդեն ազատության մեջ են։

«Սա մի անհեթեթ պատճառաբանություն է։ ՀՀ դատարանները պարզապես հրաժարվում են կատարել Եվրոպական դատարանի վճիռները, ինչի վերաբերյալ մենք համապատասխան դիմումներով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե կդիմենք։ Պատճառը հետևյալն է․ Հայաստանի դատական համակարգն առկա վիճակով պարզապես ի վիճակի չէ վերանայել Մարտի 1-ի գործերը, որովհետև այդ գործերի քննության մեջ ներգրավված է եղել 40 դատավոր, որոնցից շատերը շարունակում են պաշտոնավարել նաև այսօր»,- նշեց Մուշեղ Շուշանյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ Մարտի 1-ի գործերով խախտումները չեն եղել  մասնագիտական անձեռահասության հետևանք, այլ կատարվել են դիտավորությամբ, քաղաքական շարժառիթներով ու նպատակներով, որոնց արդյունքում ազատազրկման են դատապարտվել բոլորովին անմեղ մարդիկ։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով 5 վճիռներից 3-ի դատական ակտերը  նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ  բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններ։

«Այսօր պետք է քննվեր իմ վստահորդ Վարդգես Գասպարիի գործով ներկայացված բողոքը, բայց մենք որոշեցինք  բողոքի քննությանը չմասնակցել։ Անիմաստ է, քանի որ նախորդ նմանատիպ գործերի քննությունը ցույց է տալիս, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պարզապես հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վճիռները»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան