Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք․ ՄԻՊ հրապարակել է օրենքի իրազեկում
Հասարակություն
07.08.2019 | 11:45Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։
Տեսանյութն իրազեկում է ընտանիքում բռնության տեսակների մասին, ինչպես նաև տեղեկացնում օրենքով բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորությունների մասին։
Տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։