Անկախությանը նվիրված զորահանդես չի լինի․ ՀՀ ՊՆ

Լուրեր

20.03.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 20-ի դրությամբ
20.03.2026 | 10:21
Հրդեհ Երևան քաղաքի Շերամի փողոցում
20.03.2026 | 10:10
Զելենսկին հայտնել է, որ խաղաղության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին
20.03.2026 | 10:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին. Դատախազություն
20.03.2026 | 09:53
Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
20.03.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 09:29
Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել
19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
Բոլորը

Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին զորահանդես նախատեսված չէ։ Այս մասին տեղեկանում ենք Factor.am-ի կողմից Պաշտպանության նախարարություն ուղարկված գրավոր հարցման պատասխանից։

«Անկախության 26-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում զորահանդես, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրություն, օտարերկրյա պաշտպանական գերատեսչությունների այցեր նախատեսված չեն»,- ասված է ՊՆ պատասխանում։

Հարցման տեքստում խնդրել էինք հստակեցնել՝ 200 մլն ԱՄՆ դոլար վարկային համաձայնագրով ՌԴ-ից ձեռք բերված սպառազինությունից որոշ տեսակներ հնարավո՞ր է ցուցադրվեն անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը հայտարարել էր, որ վերոնշալ սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է։ Նախորդ տարի՝ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն ու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

Ամենայն հավանականությամբ նախագահ Սարգսյանն այս տարի անկախության օրը Հայաստանում չի լինի․ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանը սեպտեմբերի 18-ի երեկոյան մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին։ Նստաշրջանի շրջանակներում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման երկուստեք համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Չի բացառվում, որ կլինի նաև Սարգսյան-Ալիև հանդիպում։

Ի դեպ, ըստ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ Նյու Յորքում բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից նախատեսված են Սերժ Սարգսյանի այլ երկկողմ հանդիպումներ:

Սեդա Ղուկասյան