Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել ականազերծման ծրագիրը․ WOA

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ընդիմանալով վարչակազմի փորձերի կրճատել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Նամակին միացել է նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը

Կոնգրեսկաններ Շերման և Քոքսի նախաձեռնությամբ նամակը ուղղված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին, ուր կոչ է արվում շարունակել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վկայություն տալուց Մարկ Գրինը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու մասին:

Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով վերջերս օրենսդրական նախաձեռնություն էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներին ամերիկյան պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով, խոսել էր ականազերծման աշխատանքները շարունակելու կարեւորության մասին.

«Սա կարեւորագույն մի օրենսդրական նախաձեռնություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի այլեւ անձամբ ինձ համար: Պատերազմն ավարտվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն մինչեւ օրս հազարավոր ականներ եւ չվնասազերծված զինամթերք է մնում պատերազմից հետո: Որեւէ մեկը չպետք է վտանգվի չվանսազերծված ականների կամ զինամթերքի պատճառով»։

ԹիՋեյ Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար գումարների հատկացում ի հավելում Միջազգային զարգացման գործակալության հատկացումների:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է տեւական աջակցություն այս շրջանում անցկացվող ականազերծման աշխատանքներին, եւ ես հպարտ եմ առաջնորդելու այս նախաձեռնությանը»:

Քոքսի համոզմամբ սակայն, այս հավելյալ ֆինանսավորումը որեւէ կերպ չպետք է դադարեցնի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության արդեն ավանդական դարձած ականազերծման աշխատանքների Ֆինանսավորումը:

Ամերիկահայ կառույցները ողջունել են ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով կոնգրեսականներ Շերմանին ու Քոքսին, սենատոր Մենենդեսին ու նախաձեռնությանը միացած բոլոր օրենսդիրներին:

Իր հերթին Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրն իրականացնող HALO Trust կազմակերպության ամերիկյան մանսաճյուղի գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին ընդծել է ղարաբաղյան ծրագրի ֆինանսավորման կարևորությունը, քանի որ բազմաթիվ տարածքներ շարունակում են ականապատված մնալ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: