Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ իր բանաստեղծությունն ընթերցեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ որպես բացման խոսք ընթերցեց 2016 թվականին  իր գրած բանաստեղծություններից մեկը։

«Որպես մեր նահատակներին, Արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցներին, բոլոր գեներալներին, սպաներին, զինվորների մատուցվող հարգանքի տուրք ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով՝ կարդալով իմ այն բանաստեղծությունը, որ գրել եմ 2016 թ. Մարտակերտի շրջանում, որպես պաշտպանության բանակի կամավոր մարտական դիրքում»,-ասաց  վարչապետը՝ շարունակելով․

Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց՝ մենք այստեղ ենք նորից, մենք կանգնած ենք հեռվին հանդիման,

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը, մենք ճեղքել ենք, հաղել ենք նրանց ,

Հորիզոնը այստեղ՝ մեր դիմաց է, թիկունքում՝ մեր արտերը կանաչ,

Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր,

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է, այս հողով իմ արյունն է հոսում,

Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում,

Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր:

Մանրամասները՝ տեսանյութում։