Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվողի պաշտպանն ակնկալում է, որ քրեական հետապնդումը կդադարեցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
Բոլորը

Մարտի 1-ի տասը սպանությունները շարունակում են մնալ չբացահայտված։ Երկու ամիս առաջ հայտարարվեց, որ սպանություններից մեկի կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, որը հետագայում նաև կալանավորվեց։

Մինչ տարբեր կարծիքներ էին հնչում, որ սառույցը տեղից շարժվում է, և ՀՔԾ-ին կհաջողվի 11 տարի առաջ կատարված սպանությունների հանգամանքներն ու պատասխանատուներին ջրի երես հանել, երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանն ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել։ Ավելին, այս գործով փաստաբան Վաղարշակ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում չբացառեց, որ այս քրեական գործն առաջիկայում կկարճվի:

«Կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում կկայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որովհետև ձեռք բերված ապացույցները բավարար չեն, որոնք վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն կտան պահպանել մեղադրանքը»,- ասաց փաստաբանը:

Գեղամ Պետրոսյանը 2008 թվականի Մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը։ Նա մեղադրվում է ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար, մինչդեռ Պետրոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանը պնդեց՝ ՀՔԾ-ն քրեական գործ հարուցելիս դրսևորել է շտապողականություն. «Կարծում եմ՝ շտապողականությունը հանգեցրեց նրան, որ առաջադրվեց մեղադրանք, որը, իմ համոզմամբ, անհիմն է»: 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ընթացքում սպանված 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել էր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց վիրահատվելուց հետո գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստաբան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ սպանության օրը Գեղամ Պետրոսյանը գտնվել է Լեոյի փողոցում, և նրան նման մեղադրանք չէր կարող առաջադրվել։

Պաշտպանը Factor.am-ին հայտնեց նաև, որ փորձաքննության ընթացքում հետազոտվել են պարկուճները, և նույնականացում չեն հայտնաբերել սպանվածի մարմնում առկա փամփուշտի և Գեղամ Պետրոսյանի հրազենի փամփուշտների միջև։ Ասաց՝ մեկ ցուցմունքի հիման վրա նման քրեական գործի հարուցումը բացարձակ անհիմն է: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ողջունելի է համարում այն, որ ստեղծված իրավիճակում ՀՔԾ-ն անձին կրկին կալանավորելու միջնորդությամբ հանդես չի եկել:

«Սա ցույց է տալիս, որ նպատակը ոչ թե անպայման ինչ-որ աշխատանք ցույց տալն է, այլ օրենքի տառին և ոգուն համապատասխան առաջ գնալն ու գործի բացահայտմանը հասնելը: Իսկ եթե նախկինում լիներ, ապա կստեղծեին արհեստական խոչընդոտներ՝ անձի ազատ արձակումը թույլ չտալու համար»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանը, սակայն, ՀՔԾ-ին հուշում է, որ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի է քչանում Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու հնարավորությունը։ Մարտի 1-ի գործի բուն բացահայտմանն ուղղված քայլերի մասին Հարությունյանն ասաց՝ ընթացքը դանդաղ է, բայց որոշակի տեղաշարժ կա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան