Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց
Հասարակություն
05.08.2019 | 15:44Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը՝ բեկանելով խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
Այս մասին տեղեկացնում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը։
«Մոտենում ենք պատվիրատուների պատասխանատվության կանչելուն, քիչ մնաց»,-եզրափակել է նա։
Այս գրառմամբ կիսվել է Գրիգորյանի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ գրելով․ «Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: