ՔԿԾ եւ ԱԱԾ ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ:

Հայաստանի ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում Վ. Ա.-ի կայանած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար նախատեսված արգելված մի շարք իրեր, այդ թվում՝ մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող 40գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 2 փաթեթ, «Lyrica 30mg» տեսակի հոգեմետ 50 դեղահաբ, 5 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 2 լիցքավորման սարք, 124.000 ՀՀ դրամ, գործարանային արտադրության 1լ տարողությամբ 1 շիշ կոնյակ, 1լ տարողությամբ 6 շիշ գարեջուր։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, ազատազրկման ձևով պատիժը կրելու վայրում իրացնելու նպատակով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և առաքելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց կողմից ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ն ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։