Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցնում է փոխհրաձգության, ուրեմն բանակցությունները ձախողված են․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երբ մենք ասում ենք՝ լուծեք «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը, մեր գործընկերները չեն հակադարձում նրանով, որ դա իրավաբանորեն անհնար է, ասում են՝ եթե դա իրականացնենք, կառաջանա վակուում, և ով պետք է իրականացնի աղբահանությունը: Երևանի աղբահանության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

««Սանիթեք»-ը երկու կնքված պայմանագիր ունի: Իրավաբանորեն դրանք երկու տարբեր անձինք են, բայց դե ֆակտո դա մեկ կազմակերպություն է: Մեր առաջարկն այն է, որ լուծվեր պայմանագրերից մեկը, «Սանիթեք»-ին առաջարկվեր իր ամբողջ ռեսուրսը տեղակայել քաղաքի մի կեսի համար, որի համար, թերևս կբավականացնեին և՛ մեքենաները, և՛ աղբամանները, իսկ մյուս կեսի համար աղբահանության պարտավորությունը ստանձներ համայնքային հիմնարկը: Սա, կարծում եմ, իրատեսական կլիներ իրականացնել, այդ թվում՝ «Սանիթեք»-ի հետ համագործակցության ձևաչափում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Նա կարծում է, որ «Սանիթեք»-ին ուղղված քաղաքապետի հրապարակային մեղադրանքները նույնպես վնաս հասցրեցին քաղաքին:

«Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգությունների, նշանակում է, որ բանակցությունները, փոխադարձ շփումները ձախողված են: Մենք կարող ենք մեր գործընկերների հետ՝ որպես ավագանու անդամներ, որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչներ, հանրային բանավեճ ունենալ, դա նորմալ է: Բայց երբ քաղաքապետարանը, որպես պայմանագիր կնքող կողմ, կապալառուի հետ մտնում է հրապարակային վեճի մեջ, դա արդեն նորմալ չէ և ինչ-որ փուլում վնաս է տալու»,- ասաց Երևանի ավագանու անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում: