Երևանում Subaru-ն բախվել է բետոնե սյանն ու տապալել այն. ճանապարհը երկկողմանի փակվել է
Օգոստոսի 3-ին, ժամը 05:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և այրվում է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովսեփյան փողոցում՝ «Vivaro» գրասենյակի մոտակայքում, «Subaru» մակնիշի (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլ.սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված և երկկողմանի փակել ճանապարհը. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն: