«Իշխանության և ժողովրդի միջև այսօր չկա այնպիսի հակասություն, որ անհնազանդության կհանգեցնի»․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Վերջին օրերի ներքաղաքական խնդիրների առթիվ Factor TV-ի զրուցակիցը Հայ Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն է

-Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում է, որ Փաշինյանի իշխանությունը պաշտոնանկ է լինելու փողոցային շարժման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Այսօր արդեն այդպիսի սցենարի համար կա՞ն որոշ նշաններ։

-Մայիս ամսին սոցիոլոգիական հարցում է իրականացվել սոցիոլոգիական և հարցման պատվիրատուն եղել է ԱՄՆ դեսպանատունը, Պետդեպին կից կառույցը, իրականացնողը ԱՄՆ Հանրապետական ինստիտուտն էր, և ըստ այդ հարցման արդյունքների, մեր քաղաքացիների մոտ 75 տոկոսը համարում է, որ անցյալ տարի տեղի ունեցած կառավարության փոփոխությունը դրական երևույթ է, իսկ 80 տոկոսը համարում է` դեպքերը զարգանում են ճիշտ ուղղությամբ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ասածը վերաբերվում է, որ կան նոստալգիա Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված կամ իր հանդեպ, լրացուցիչ հարցում է պետք անել։ Բայց էն տվյալները, որ մենք ունենք, այդպես մտածելու քաղաքագիտական հիմք չկա։

-Համաձա՞յն եք, որ իշխանություններին ձեռք է տալիս, որ իրենց ընդդիմադիրը լինի Ռոբերտ Քոչարյանը։

-Ես նման հարցադրումների հետ համաձայն չեմ՝ ձեռք է տալիս, ձեռք չի տալիս։

-Իրենք նկատի ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի թիրախ է և ինչքան նա երկար մնա ասպարեզում, այնքան իշխանությունների համար հեշտ կլինի մնալ ջրի երեսին։

-Դա պրիմիտիվ գնահատական է, կյանքն ավելի բազմազան է և քաղաքական կյանքը` նույնպես։ Քաղաքական ուժերից այսօր պահանջվում է մրցունակ լինել քաղաքական տիրույթում և նոր ստեղծվող քաղաքական ուժերը անպայման իրենց ներկայությունը քաղաքական դաշտում կմատուցեն։ Արդեն մատուցում են։

-Քոչարյանն ակնկալում է, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը աշնանը համախմբվելու են։ Ձեր կուսակցությունը կլինի՞ նրանց մեջ։

-Բնականաբար, ոչ։ Այսօր չկա Հայաստանում այնպիսի մի հանրային մի էնպիսի հակասություն իշխանության և ժողովրդի միջև, որը կենթադրեր, որ քաղաքացիները պիտի անհնազանդությամբ փոխեն կառավարությունը։ Անհնազանդությունը ժողովրդի անմիջական իշխանության դրսևորումն է և քաղաքացիների անհնազանդությունը ժողովրդի իրավունքն է ապօրինի դիկտատուրայի հանրությանը ոչնչացնող քաղաքականությանը։ Այդպիսի իրավիճակ այսօր չկա, որ կառավարությունը և ժողովուրդը գտնվեն մի էնպիսի հակասական դիրքերում, որ կարիք լինի անհնազանդությամբ կառավարություն փոխեն։ Կարող է լինել պետական հեղաշրջում, դա կարող է լինել անկախ սեպտեմբերից կամ հոկտեմբերից, դա կախված է այլ քաղաքական օրակարգից, ավելի շատ գեոպոլիտիկ իրադարձությունների օրացույցի հետ։ Էդ պատրվակով եղել է Հայաստանում հեղաշրջման փորձ, օրինակ` 2016 թվականին բոլորին հայտնի «Սասնա ծռերի» ապստամբությունը պետական հեղաշրջման փորձ էր։ Եվ «Սասնա ծռերը» միայն երևացող մասն էր այդ պետական հեղաշրջման փորձի։

-Ովքե՞ր էին ներգրավված այդ փորձի մեջ։

-Ավելի մեծ էր շրջանակը ներգրավված ուժերի, դրա մասին համարում եմ, որ վաղաժամ է խոսելը։ Այսօր դատախազությունը դեռ չի հրաժարվել մեղադրանքից, որը ներկայացված է «Սասնա ծռերին» և այդ պայմաններում ես կաշկանդված եմ բաց խոսել։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները` տեսանյութում: