«Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:53
Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկության նախնական արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:39
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.06.2026 | 19:33
«400 000 պիտի տամ քեզի, 400 000` ինձի». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել
07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
07.06.2026 | 18:57
74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:49
Ծրարների թափանցիկության շուրջ հարցեր․ ինչ են ասում Իոանիսյանն ու ԿԸՀ-ն
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Սանիթեքի» այսօրվա ասուլիսին՝ գրելով.

««Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երեւանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլեւս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին։

Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երեւանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջանձնային եւ մերձանձնային հարաբերությունները։ Երեւանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե Ալֆրեդը։


Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին «ուռա» գոռալով ընտրեց կոնկրետ քաղաքական ուժի, որն էլ պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը ու վերջ։


Ի վերջո, «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերություններ պարզելը դարի գործարքը չէ, որը ոչ մի կերպ չի լուծվում։
Ասեմ, որ շատ բան պետք չէ անել՝ ընդամենը գրագետ մենեջմենթ ու Երեւանը դանդաղ եւ սահուն դուրս կգա աղբի տակից։
Ինչ վերաբերում է «քաղհալածյալ» «Սանիթեքին», մի պարապ օր նոր «Արխիպելագ Գուլագ» կգրեմ «քաղաքական այդ աննախադեպ հալածանքների մասին»»: