Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ամփոփում է իր պաշտոնավարման ընթացքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն, որն ընդգրկում է մինչև այս տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Նշենք, որ Խուրշուդյանին երկու շաբաթ առաջ Mulberry ծրագրի միջոցով ծանուցել են, որ օգոստոսի 1-ից ինքն ազատված է աշխատանքից։

Ըստ Խուրշուդյանի՝  2018 թվականին տեսչական մարնում 4-4․5 անգամ ավելացել է հարուցված վարույթների թիվը և դա պայմանավորված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքի որակի փոփոխությամբ և արդյունավետությամբ։

«Ըստ ոլորտների՝ այդ վարույթների զգալի մասը վերաբերում է դեղերի շուկային։ Այստեղ ունեցել ենք խոշոր ներմուծողների հետ կապված վարույթներ, որոնց արդյունքում նշանակվել են բավականին մեծ տուգանքներ։ Ընդհանուր առմամբ, մեր տեսչական մարմնում իմ նշանակումից հետո տուգանքների չափը գերազանցում է 300 մլն դրամը, որի հիմնական մասը վերաբերում է դեղերի շուկային։ Մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել նաև մայրուղիներին տեղակայված գազա-բենզալցակայանների սանհանգույցները բարվոք վիճակի բերելու ուղղությամբ։ Ուսումնասիրվել են 230-ից ավել գազալցական և վարչական վարույթներ են հարուցվել 90 տոկոսի դեպքում և այսօրվա դրությամբ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ ներկա վիճակում․ շատ տնտեսվարողներ կամ վերանորոգել են այդ սանհանգույցները, կամ եթե չեն ունեցել՝ կառուցել են»,- իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների և արձանագրած ցուցանիշների վիճակագրությունը ներկայացրեց Խուրշուդյանը՝ ներկայացնելով  նաև այլ ոլորտներում կատարած աշխատանքները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը վերջում հավելեց, որ այս մեկ տարվա ընթացքում տեսչական մարմինը բավականին օգտական գործունեություն է ծավալել ու դարձել առավել հայտնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան