Եռաբլուրում պղծել են Ապրիլյան հերոսների շիրմաքարերը. վանդալիզմի հեղինակը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 14:45
Հիմա Արցախի Հանրապետության ղեկավա՞ր կա. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 14:44
Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
04.02.2026 | 14:41
Ինչպես օրինականացնել ինքնակամ շինությունը. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 14:36
«Ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել, դա արտացոլվելու է նաև Սահմանադրությունում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 14:33
Նգոլո Կանտեն նոր ակումբ ունի
04.02.2026 | 14:28
Աբու Դաբիում մեկնարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը
04.02.2026 | 14:22
Մի խումբ անձինք սպանություններ են նախապատրաստել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ․ ՆԳՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 
04.02.2026 | 14:20
Դա վարչապետի գործն է, անում է՝ ինչ ճիշտ է գտնում. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 14:19
Մեկ-երկու ամիսների ընթացքում, երևի, ՀՀ-ից Ադրբեջան ապրանքներ կարտահանվեն. Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 14:12
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 14:12
ՆԱՍԱ-ն 50 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներ է ուղարկում Լուսին
04.02.2026 | 14:03
ՌԴ-ից պարբերաբար վստահեցնում են, որ Պերմյակովը ՔԿՀ-ում պատիժ է կրում. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:54
Մենք հիմա ID քարտերի ստացման հերթերում ենք․ հնարավոր է խնդրենք ԱԺ-ին փոփոխություններ անել․ Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:51
1 դրամ աշխատավարձը ո՞րն է. Գալյանը՝ աշխատավարձերը թոշակառուներին բաժանելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:43
Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում է. Գալյանը՝ սիրիացի վարձկանների փոխանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, անհայտ անձինք  «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնի տարածք են ներխուժել ու վանդալիզմի ենթարկել Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանաքարերը։ Գերեզմանաքարերին  մոմանման նյութ են թափել։

Ապրիլյան պատերազմի հերոս  Արմեն Ուրֆանյանի մայրն ասում է` ազգին երկրորդ անգամ ցավ տվեցին: Այդուհանդերձ կարծում է, որ դիտավորություն չի եղել։ «Ես կարծում եմ՝ էս տղաները թշնամիներ չունեն։ Երևի թաղամասի փոքր երեխաներն են, որովհետև ես հաճախակի տեսել եմ երեկոյան ժամերին 13-14 տարեկան  տղաների: Կարող ա եկել են, քամի ա, կպել ա, մոմերը վառվել են»,- ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Հասմիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ «Եռաբլուրում» պետք է տեսախցիկներ տեղադրվեն, հսկողությունն էլ ուժեղացվի։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղի ունեցածը լկտիություն որակեց։ Ըստ նրա՝ քառօրյայի հերոսների շիրմաքարերի ընտրությունը պատահական չի եղել։ «Պարզ երևում է, որ միտումնավոր է եղել, որովհետև, եթե ուշադրություն եք դարձրել,  միայն այս հատվածն ա։ Վերևը ես նայեցի,  ոչ մի բան  չկար։ Այն, ինչ տեղի  ունեցավ, բացարձակ լկտիություն է։ Նույնիսկ, երբ գալիս էի այստեղ, հավատս չէր գալիս։ Այսպիսի արարք պարզապես գլխիս մեջ չի  տեղավորվում»,- նշեց Արման Աբովյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ սա որևէ խմբավորման արարք չէ, սակայն հետագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

«Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում նման բան ա կատարվում, մեկ-երկուսի  արած գործ չի: Ինչ-որ ծրագրված բան է կատարվում, որը նաև կազդի մեր ներքաղաքական իրավիճակի վրա։ Միգուցե միտումնավոր է արվում»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Արծիվ 30 Արարատ» մահապարտների հրամանատարի տեղակալ Եփրեմ Մարգարյանի կարծիքով, սակայն, սա աղանդավորական խմբավորման անդամների ձեռքի գործն է։ «Սա երևի հենց էդ սատանիստների արած գործն է։ Նայեք՝ ինչ են արել․ հենց քառօրյայի տղաների գերեզմաններն են պղծել ու փախել։ Նկարների վրա խզբզած էր, նյութ էր ինչ-որ, բայց մաքրվեց, մեկ էլ մոմերը շփած էր գերեզմանաքարերի վրա, ոնց որ մոմը հալացնեն ու  շփեն գերեզմանաքարերի վրա»,- նշեց Եփրեմ Մարգարյանը:

«Արծիվ 30 Արարատ» մահապարտների հրամանատարի տեղակալը նշեց, որ այսօրվանից սկսած պատրաստվում են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի մոտ գիշերային հերթապահություն իրականացնել։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը կիսում է այն կարծիքը, թե սա որոշակի խմբավորման անդամների ձեռագիրն  է։

«Այն, ինչ մենք ենթադրում ենք, որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը  դրսևորվել է նաև մի շարք այլ գերեզմանատներում։ Մարդիկ եկել են՝ պատրաստի տաքացված մոմով, կենտրոնական  մուտքից չեն եկել,  էս տարածքում ինչ-որ մի տեղից եկել են, տաքացված մոմը  շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և հեռացել»,- ասաց Գևորգ Ալթունյանը:

Գևորգ Ալթունյանի խոսքով՝ աշխատակիցներն ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ են իրականացրել։ Ինքն ապշած է՝ նման բան պատկերացնել անգամ դժվարանում է։

«27 տարի նման դեպք չի եղել այստեղ։ Ցանկացած բանական մարդ ունի պատկերացում, որ «Եռաբլուրն» այն վայրն է, որտեղ նման դեպքեր չեն կարող լինել»,- ընդգծեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Ալթունյանը վստահեցրեց, որ «Եռաբլուրում» հսկողությունը կուժեղացվի, որպեսզի ապագայում նման սրբապղծությունները բացառվեն։

Ավելի ուշ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ «Եռաբլուրում» շիրմաքարերը պղծողը հյատնաբերվել է։ Երևանի բնակիչ 51-ամյա կինը խոստովանել է, որ հալեցված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է նաև այլ գերեզմանոցներում։ Ոստիկանները կնոջն Աշտարակից են բերման ենթարկել՝ այն բանից հետո, երբ տեղեկություն է ՝ ստացվել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և շիրմաքարերի մոտ ինչ-որ գործողություններ կատարում։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզվում են։

 

Նելլի Մելքոնյան