Այդ 100 փաստաբանների մի մասը նախկին ռեժիմի նեկայացուցիչներ են, մի խումբն ունի՝ սուբյեկտիվություն, մյուս մասն էլ՝ մոլորյալներ են. Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ

Ինչպե՞ս կգնահատեք դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը, նրան մեղադրանք է առաջադրվել, լիազորությունները կասեցված են։

– Այս պահի դրությամբ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այդ գործընթացի հետ կապված, այդ ամբողջը եղել է Բարձրագույն դատական խորհրդի գիտությամբ և հավանությամբ, իսկ ԲԴԽ կազմում ոչ միայն ԱԺ-ի կողմից ընտրված անդամներ են, այլ նաև Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներ։ Նրանք որևէ առարկություն չեն ունեցել, ուստի ավելորդ աղմուկ բարձրացնելն այս գործի հետ կապված անիմաստ է և անհիմն։

Այդուհանդերձ, Դավիթ Գրիգորյանի գործի հետ կապված փաստաբանական համայնքը բաժանվել է երկու մասի

– Ես չէի շտապի փաստաբանական համայնք կոչել և ասել, որ երկու մասի է բաժանվել, որովհետև փաստաբանական համայնքը բավական մեծ է՝ շուրջ 3.000 փաստաբան: Հիմա ես տեսնում եմ, որ մոտ 100 փաստաբան ինչ-որ ակցիա են արել այդ դատավորի շահերի պաշտպանության հետ կապված, և այդ ցանկի առաջին տեղերում հասկանալի է, թե ովքեր են։

Ովքե՞ր։

– Նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, որոնք շատ կոնկրետ գիծ ունեն, և այդ գիծը ենթադրում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ապօրինի է, անօրինական, ցանկացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է, հալածանք… Այսինքն՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ներկայումս ինչ-որ բռնատիրության ռեժիմի մեջ է, նախկին քաղաքական գործիչներին և նրանց գործերը քննող դատավորներին էլ ենթարկում են քրեական հետապնդումների: Մի խումբ էլ, որ ունի բավական մեծ սուբյեկտիվություն այդ գործի հետ կապված, որովհետև բազմիցս հայտարարել են՝ իրենց ուսուցչի պաշտպանյալն է այս գործով անցնում, խոսքը Ռուբեն Սահակյանի մասին է և մի քանի փաստաբանների, որոնք իրենց համարում են Ռուբեն Սահակյանի աշակերտները։ Եվ, ցավոք, կան երիտասարդ փաստաբաններ, որոնք մոլորության մեջ են և չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում։

Դատավորի պաշտպանը նշում է, որ այդ ամենն ուղիղ կապ ունի Քոչարյանի գործով նրա կայացրած որոշումների հետ։ Դուք կապ տեսնո՞ւմ եք։

– Եթե նկատի ունեք, որ այս գործընթացը պայմանվորված է նրանով, որ Դավիթ Գրիգորյանը կայացրել է որոշումներ, որոնց արդյունքում փոխվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա ես կհիշեցնեմ, որ նմանատիպ որոշում կայացրել է Ալեքսանդր Ազարյանը, սակայն, ինչպես տեսաք, նրան նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց։

Հեղափոխությունից հետո իսկապես դատական իշխանության գործունեությանը գործադիր և օրենսդիր իշխանության կողմից միջամտություն չի՞ եղել։

– Ես կարծում եմ՝ այն կոնցեպտը, որը որդեգրվեց հետհեղափոխական ժամանակահատվածում, անընդունելի էր: Անընդունելի էր հուսալ, որ դատավորները կինքնամաքրվեն։ Պետության նկատմամբ այդպիսի փորձարկումներ չէր կարելի անել, որովհետև առանց այն էլ բավական երկար ժամանակ ենք կորցրել: Հուսալ, որ անձինք իրենք իրենցով ճիշտ ուղով կգնան, միամտություն էր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան