Գերմանիան հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի առաքելությանը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Գերմանիան հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Sueddeutsche Zeitung պարբերականը:

«Մենք առավելագույն ճնշման ռազմավարությունը սխալ ենք համարում: Մենք չենք ցանկանում ռազմական էսկալացիա և հանդես կգանք դիվանագիտական քայլերի օգտին»,- ասել է Մաասը: Նրա խոսքով՝ Բեռլինն իր գործողությունները համաձայնեցնում է ֆրանսիացի գործընկերների հետ:

Պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերն իր հերթին նշել է, որ Գերմանիան, ի տարբերություն ԱՄՆ-ի, շահագրգռված է Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման հարցում:

Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերն էլ նշել է, որ Բեռլինը կարևոր է համարում շարունակել դիվանագիտական ուղին: «ԱՄՆ-ի ղեկավարությամբ առաքելությանը մասնակցությունը կարող է դժվարացնել այդ գործընթացը»,- հավելել է նա:

ԱՄՆ-ն արձագանքել է Գերմանիայի որոշմանը՝ քննադատելով Բեռլինի դիրքորոշումը: Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ Եվրամիության խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի միջազգային խնդիրների լուծման հարցում:

«Գերմանիան ԵՄ-ի խոշորագույն տնտեսական գերտերությունն է: Դա երկրի վրա գլոբալ պատասխանատվություն է դնում»,- ասել է ամերիկացի դիվանագետը: