Լարիի արժեզրկման նոր ռեկորդ. Վրաստանի ԿԲ-ն պատրաստ է վաճառել պահուստային 40 մլն դոլարը

Լուրեր

02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
Բոլորը

Վրաստանի կոմերցիոն բանկերում մեկ դոլարն այսօր վաճառվում է 2,97 լարիով: Օրվա ընթացքում որոշ փոխանակման կետերում դոլարի արժեքը հասել է 3 լարիի. գրում է aliq.ge-ն: 

Երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ վաղը՝ օգոստոսի մեկին, կվաճառի պահուստային 40  մլն․ դոլար՝ տարադրամի աուկցիոնում: Հայտարարությունում նշվում է, որ զբոսաշրջության հետ կապված շոկի ֆոնի վրա դոլարի փոխարժեքը հասել է այն աստիճանին, որ կարող է վտանգի տակ դնել գների կայունությունը: Նշվում է, որ գերատեսչությունը պատրաստ է ինտերվենցիայի, իսկ եթե արժեզրկումը շարունակվի, բանկը մտադիր է խստացնել մոնետար քաղաքականությունը:

Հունիսի 20-ից մինչ օրս լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6,6  տոկոսով: Լարիի արժեզրկման տենդենց նկատվում է տարեսկզբից:

Որոշ տնտեսագետներ որպես պատճառ նշում են իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականությունը:

Նախորդ իշխանությունները նույնպես ներկայիս ղեկավարությանը մեղադրում են տնտեսական քաղաքականության սխալ ուղղության մեջ: Վրաստանի նախկին նախագահը ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, որում նշել է իր ղեկավարման տարիներին լարի փոխարժեքներն ու որպես համեմատություն՝ լարիի փոխարժեքը 2013-ից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»:

Հիշեցնենք՝ նախօրեին կենտրոնական բանկը ևս մեկ հայտարարություն էր արել, նշելով, որ լարիի արժեզրկման հիմնական պատճառը զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրներն են: Համարվում է, որ  Վրաստանը զրկվել է զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 20 տոկոսից, այն բանից հետո, երբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Վրաստանի հետ օդային հաղորդակցությունն արգելվեց: Իշխանությունները չեն բացառում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազեցման պատճառով այս սեզոնին այս ոլորտում եկամուտները կկրճատվեն 750 մլն․ դոլարով: