Պատկերացնո՞ւմ եք՝ ձուկը վաճառում են փողոցում 40 աստիճանի տակ, ֆորմալինով մշակվում է, ինչպես դիակներին են մշակում․ Մելիտա Հակոբյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն աղբահանության խնդիրը համարում է խայտառակություն, դրանից բացի նշում՝ Հայաստանը կանգնած է մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ լինելու վտանգի առաջ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը՝ ներկայացնելով աղբահանության պրոցեսներից մեկի ժամանակ իր տեսածը։

«Աղբահանման պրոցեսի էի մի անգամ ներկա․ այդ աղբ կուտակվել է 1-1․5 ամիս։ Դե, աղբը  հավաքեցին, բայց պիտի տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին, որոնց մեջ պաթոգեն միկրոօրգանիզմներ են, այսինքն՝ մարդու համար վտանգավոր են։ Իրենցից հետո չեն մաքրում, իսկ այդ հոտն այնքան շատ էր, որ բնակիչները սկսեցին մաքրել»,- պատմեց նա։

Վերջինիս խոսքով՝  աղբահանության տիրող վիճակի հետևանքով առնետները սկսել են չվախենալ մարդկանցից, կարող են մոտենալ և կծել մարդկանց։

«Սա շատ մեծ վտանգ է, քանի որ Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է։ Եթե այդ առնետները մարդկանցից չեն վախենում ու մոտենում են, կարող են կծել և՛ մեծերին, և՛ երեխաներին։ Աստված չանի, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի, քանի որ այսօր Բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն՝ մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարող անել, որովհետև նոր ավարտած կադրեր չունենք, չունենք հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ»,- ասաց նա։

Սպառողների ազգային ակադեմիայի նախագահը խոսեց նաև ամռան այս շրջանում փողոցային առևտրի, սննդամթերքը ոչ պատշաճ պայմաններում պահելու և վաճառելու  վտանգների մասին։

«Հասկանում եմ, որ լավ օրից չէ, որ մարդիկ զբաղվում են փողոցային առևտրով, բայց մեկ անձի շահի հաշվին չի կարելի այլոց առողջությունը փչացնել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձուկը վաճառում են փողոցում 40 աստիճանի տակ, ֆորմալինով մշակվում է, ինչպես դիակներին են մշակում, որ չնեխի»,- ասաց Հակոբյանը։

Խոսելով կաթնամթերքի պահման պայմանների մասին՝ Հակոբյանը նշեց, որ կաթը լավ միջավայր է պաթոգեն օրգանիզմների զարգացման համար և եթե այլ սննդի պարագայում պաթոգեն օրգանիզմները զարգանում են 10 ժամում,  ապա կաթի մեջ զարգանում եմ կես ժամում։

Ասուլիսին մասնակից՝ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ նշեց, որ կաթնամթերքի որոշ տեսակների միջոցով խաբում են մարդկանց, այսինքն՝ արտադրում են մի արտադրատեսակ, բայց նմանակում են թթվասերի։

«Օրինակ՝ թթվասեր է արտադրվում մեկ այլ արտադրանքի նմանակմամբ, նույն մակնշմամբ, իսկ թթվասերի փոխարեն բուսական յուղ է լցված»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան