Գյումրիում տեղի ունեցած ԵԿՄ համաժողովի ընթացքում դժբախտ դեպք է եղել․ մահացել է վարչության աշխատակազմի ղեկավարը

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Գյումրիում անցկացվել է Երկրապահ կամավորական միության համաժողովը, որի ընթացքում դժբախտ դեպք է տեղի ունեցել. մահացել է ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ Շիրակի մարզի խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը։

«Ինչ տեղի ունեցավ,  պահի տակ եղավ։ Վատ էր զգում իրեն։ Ուզեցա շտապօգնություն կանչել, ասեց՝ չէ, լավ է, դեղը խմել եմ, նորմալ եմ։ Մի 5 րոպե հետո, բեմի հետնամաս ելավ, որ դուրս գար ու միանգամից դեպքը եղավ։  Ինձ թվում է, ինքը այդ պահին էլ մահացավ։ Հետո շտապօգնությունով տեղափոխեցինք հիվանդանոց՝ արդեն մահացած էր», – ասաց Յուրա Ալեքսանյանը՝ նշելով, որ առողջական խնդիրներ Համբարձում Ասատրյանն ունեցել է։

«Ինքը Երևանից վարչությունից եկել էր նախագահի ու փոխնախագահների հետ։  Երեկ այնքան է լավ եղել, որ մեքենայի ղեկին ինքն է նստած եղել։ Անգամ լրագրողներ են եղել իր հետ։ Ինքը նիստն էլ է վարել, համարյա վերջն էր, որ դեպքը եղավ»,- ասաց Յուրա Ալեքսանյանը։

ԵԿՄ Շիրակի մարզի խորհրդի նախագահի խոսքով՝ ԵԿՄ համաժողովներ մարզերում միշտ էլ անցկացվել են, երեկվա նիստն էլ բացառություն չի եղել։

«Համագումարից հետո վարչության նախագահի գլխավորությամբ փոխնախագահներով գնում են մարզեր՝ վերանշանակումներ կամ նշանակումներ անեն։ Տվյալ պաշտոնյային նշանակում են կամ ոչ։ Մեր դեպքում երեկ ինձ վերանշանակեցին։ 10 օրից էլ մենք բաժանմունքներում ենք անցկացնում նոր ընտրություններ։ Սա միշտ եղել է ու  կա, շատերը զարմացած հարցնում են՝ ոնց  է,  որ նիստը Գյումրիում են արել, բացատրում եմ, որ սա միշտ եղել է։ Համագումարից հետո մարզային խորհրդի նախագահները կամ մնում են, կամ փոխվում են»,- պարզաբանեց Յուրա Ալեքսանյանը։

Էմմա Չոբանյան