ՀՀ նախագահի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: