Բոլթոնը հաստատել է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն դուրս կգա ՄՓՀՀՊ-ից

Լուրեր

23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
Բոլորը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկիրը դուրս կգա օգոստոսի 2-ին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, որի իրավահաջորդը դարձել է Ռուսաստանի Դաշնությունը: Դրանից դուրս գալու մասին ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել էր կես տարի առաջ:

«Այս ուրբաթը կնշանավորվի պայմանագրի գործողության պաշտոնական դադարեցմամբ, քանի որ ԱՄՆ-ն դուրս կգա դրանից»,- Վաշինգտոնում հայտարարել է Բոլթոնը:

Նա կրկնել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան խախտել է պայամանագիրը, ինչն է դրանից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառ է դարձել: Բոլթոնի խոսքով՝ Ռուսաստանը շարունակել է առաջատար բալիստիկ և գերձայնային համակարգեր մշակել՝ ի հեճուկս պայմանագրի՝ իր զինանոցն արդիականացնելու համար:

Նա նշել է, որ մեկ այլ խնդիր է եղել այն, որ Չինաստանը պայմանագրի կողմ չի եղել և հրթիռներ է մշակել, որոնք ԱՄՆ-ն չէր կարող մշակել՝ ՄՓՀՀՊ-ի պատճառով:

Այս տարեսկզբին Վաշինգտոնը հայտարարել էր պայմանագրից միակողմանի դուրս գալու մասին՝ Մոսկվային մեղադրելով այն խախտելու համար: ՌԴ-ն, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները: Հուլիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագիրի գործողությունը դադարեցնելու մասին օրենք է ստորագրել: Նա նշել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ: