Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում՝ գործարքով կամ առանց դրա

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Սթիվեն Բարքլին հայտարարել է, որ թագավորությունը Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին՝ անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի՞ հասնել համաձայնության, թե՞ ոչ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բարքլին նշել է, որ Brexit-ի հարցերով ԵՄ-ից գլխավոր բանակցող Միշել Բարնյեի հետ զրույցում հստակ հայտնել է այս դիրքորոշումը:

«Ես այսօր խոսել եմ Միշել Բարնյեի հետ և հստակ ներկայացրել մեր դիրքորոշումը. մենք ուզում ենք այդ գործարքը, բայց հոկտեմբերի 31-ին դուրս կգանք ԵՄ-ից՝ գործարքով կամ առանց դրա»,- Twitter-ում գրել է նախարարը:

Նա նշել է, որ Brexit-ի հարցերով երկու նոր հանձնաժողովներն արդեն աշխատում են, և հիմա Միացյալ Թագավորությունը նոր մոտեցում ունի գործարքի բանակցությունների հարցով ու պատրաստ է լքել ԵՄ-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հիշեցնենք, հեռացավ պաշտոնից, քանի որ չկարողացավ հաղթահարել Brexit-ի հետ կապված խնդիրներն ու միավորել պահպանողականներին: Թագավորության նոր վարչապետ դարձավ Բորիս Ջոնսոնը: Վերջինը խոստացել է ցանկացած դեպքում հոկտեմբերի 31-ին երկիրը դուրս բերել ԵՄ-ից, բայց Միության հետ «նոր գործընկերություն» ձևավորել: