Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. Ռոբերտ Քոչարյան

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Կարծում եմ՝ իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կառավարման այս որակով այս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընդ որում՝ ընտրողը կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի ուշադիր կլինի իր ընտրության հարցում: Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինում են փորձառու, կրթված և հավասարակշված պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ են Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա հայտարարել է, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ «մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից»:

«Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է: Բայց չեմ կարծում, որ անմիջապես համախմբման մեկ կենտրոն կձևավորվի: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև ակտիվ փոխգործակցություն կլինի: Ընդ որում՝ հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ հատվածը: Այդ գործընթացում ես կարևոր օղակ կլինեմ, բայց ամենևին ոչ միակը: Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է անհրաժեշտ»,- ասել է նախկին նախագահը:

Այդ գործընթացը, ըստ Քոչարյանի, կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ դեպքում այն կկորցնի իր ընտրազանգվածը. «Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»:

Անդրադառնալով Արցախում նախանշված ընտրություններին, Հայաստանից «հեղափոխության արտահանման» և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հնարավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հուսով եմ՝ նման բան տեղի չունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններն Արցախում հաստատ չկան: Այնտեղ ճգնաժամ հրահրելն անպատասխանատու է, այն ազգային շահերին դավաճանություն կլինի: Արցախցիները պետք է հաստատակամություն դրսևորեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»: